Հայերեն   English   Русский  
թուրք-սիրիական սահման
ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Աշոտյանը համոզված է, որ հայկական զորախումբը Սիրիա է ուղարկվել օրենքի կոպիտ խախտումով։ Նա այս կապակցությամբ մի քանի հարց է ուղղել կառավարությանը։
Սիրիայի հյուսիսում Թուրքիայի վերահսկողությամբ անվտանգության գոտի պետք է հիմնվի: Այս մասին հայտնի դարձավ ԱՄՆ-ի ու Թուրքիայի նախագահների՝ նախօրեին կայացած հեռախոսազրույցից:
2013-2015թթ․ Թուրքիայում բռնաբարության համար պատիժ կրողների թիվն աճել է 23 անգամ՝ 523-ից հասնելով 12․253-ի։
Սիրիան սպասում է, թե Թուրքիայի իշխանություններն ինչ պատասխան են տալու Ռուսաստանին այն հարցի շուրջ, թե ինչու մինչև հոկտեմբերի 15-ը ահաբեկիչները չեն լքել Իդլիբի նահանգի տարածքը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հատարարել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները շարունակում են Սիրիայում աջակցել YPG-ին (քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներ») և PYD-ին (քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցություն), ինչը խախտում է տարածաշրջանում հավասարակշռությունը:
Թուրքիայի գլխավոր շտաբը Սիրիայի հյուսիսում սիրիական զինված ընդդիմության իր դաշնակիցներին հորդորել է Իդլիբ նահանգում իրավիճակի լարման ֆոնին ստորաբաժանումները բերել ուժեղացված մարտական պատրաստության աստիճանի, հաղորդում է թուրքական «Ենի Շավաք» թերթը:
Սիրիական Իդլիբում Բաշար Ասադի կառավարական ուժերի գործողությունը կարող է հանգեցնել հումանիտար աղետի և հարևան Թուրքիա փախչող միգրանտների հերթական ալիքի: Նման հայտարարությամբ հանդես է եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Թուրքիայի զինված ուժերը ռազմական տեխնիկա են մոտեցնում Սիրիայի հետ սահմանին, հաղորդում է թուրքական «Հուրիեթ» թերթը:
Թուրքիան ԱՄՆ-ին բազմիցս է մեղադրել «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) սիրիական թևը հանդիսացող «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներ»-ին (ԺԻՋ-YPG) աջակցելու և PKK-ի դեմ պայքարում Թուրքիայի հանդեպ դաշնակցային պարտավորությունները չկատարելու մեջ:
Մերձավոր Արևելքին լուրջ խնդիրներ են սպառնում. այդ տարածաշրջանը նոր ռազմական հակամարտության շեմին է:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: