Հայերեն   English   Русский  
թուրք-սիրիական սահման
Հորդանանի առևտրի կոմիտեի փոխնախագահ Ղասան Խարֆանը պարզել է, որ Սիրիայի և Իրաքի հետ սահմանների փակման արդյունքում Հորդանանը շուրջ 2 միլիարդ դոլարի կորուստ է ունեցել: Հաղորդում է arabic.rt.com-ը:
ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության բանագնաց Ալեքսեյ Բորոդավկինը հայտարարել է, որ Սիրիայի կառավարական բանակը ռուսական օդուժի աջակցությամբ պատրաստվում է հարձակվել Դեր Զորի և Ռաքքայի ուղղությամբ: Հաղորդում է arabic.rt.com-ը:
Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) գլխավոր քարտուղար Նաբիլ ալ-Արաբին իր մտահոգությունն է հայտնել Սիրիայում հրադադարի ռեժիմի պարբերական խախտումների, մասնավորապես Հալեպի նահանգում և շրջակա բնակավայրերում ռազմական գործողությունների վերսկսմանմ կապակցությամբ: Հաղորդում է arabic.sputniknews.com-ը:
Ռուսաստանում Մեծ Բրիտանիայի նորանշանակ դեսպան Լորի Բրիսթոուն հայտարարել է, որ սիրիական ճգնաժամը կայուն և երկարատև քաղաքական լուծում չի ստանա, քանի դեռ Բաշար Ասադը իշխանության ղեկին է: Հաղորդում է arabic.rt.com-ը:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Եվրամիության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ կայցելի թուրք-սիրիական սահման` անձամբ աջակցելու նախորդ ամիս Թուրքիայի հետ կնքված միգրացիոն համաձայնագրի իրագործմանը:
Թուրքիայի վարչապետ Ահմադ Դավութօղլուն հայտարարել է, որ Սիրիայի հետ սահմանների հստակեցման հարցում վերջին խոսքը Անկարայինն է, իսկ մյուս երկրները միջամտելու իրավասություն չունեն: Հաղորդում է arabic.rt.com-ը:
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը Ճապոնիայի արտգործնախարար Ֆումիո Կիսիդոյի հետ ունեցած համատեղ մամլո ասուլիսի շրջանակներում հայտարարել է, որ ռուսական կողմը Թուրքիային առաջարկել է Սիրիայի հետ սահմանին անկախ դիտորդներ հրավիրել: Գրում է Russian.rt.com-ը:
Թուրքական սահմանապահ ուժերը կրակ են բացում Սիրիայի Արաբական Հանրապետությունից փախուստի դիմող փախստականների վրա: Ամերիկյան The Times պարբերականի փոխանցմամբ՝ վերջին չորս ամիսների ընթացքում արդեն 16 փախստական է սպանվել, որոնցից 3-ը՝ երեխաներ: Գրում է Russian.rt.com-ը:
Թուրք-սիրիական սահմանին թուրք զինվորականները ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ինը ահաբեկիչների: Այս մասին նշված է Թուրքիայի պաշտպանության նախարարության հաղորդագրությունում:
Թուրք բանաստեղծ Հուսեյն Հեյդարը, որը ռուս ժողովրդից ներողություն էր խնդրել խոցված «Սու-24» ինքնաթիռի համար, լրատվամիջոցների հետ զրույցում պարզաբանել է, թե ինչու է ռուսներին «ընկեր» համարում:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: