Հայերեն   English   Русский  
թուրք-սիրիական սահման
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ ռուսական «Հմեյմիմ» ավիաբազայի տեխնիկական անձնակազմը սկսել է նախապատրաստել օդանավերը դեպի ՌԴ` դրանց տեղակայման աէրոդրոմներ թռիչքին: Հայտնում է arabic.rt.com-ը:
Վերջին շաբաթվա ընթացքում առնվազն երկու հազար սիրիացի ապստամբ զինյալներ Թուրքիայի տարածքից վերադարձել են Սիրիա` ուժեղացնելու կառավարության դեմ կռվող ուժերի դիրքերը, որոնք վնասներ են կրել քրդա-սիրիական համատեղ հարձակումների արդյունքում: Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը` հղում կատարելով ապստամբների լրատվական աղբյուրներին:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը փետրվարի 17-ին հայտարարել է, որ Սիրիայում ռազմական գործողությունների լարումը և հետագայում նոր ուժերի կիրառման սպառնալիքները կարող են կասկածի տակ դնել խաղաղ բանակցությունների և հակամարտության քաղաքական լուծման հնարավոր տարբերակները: Հայտնում է arabic.rt.com-ը:
Անկարան ռազմական օգնական ուժ է ուղարկել Սիրիայի հետ սահման և ռմբակոծել սիրիական քրդերի կողմից վերահսկվող օբյեկտները:
Ինչպես փոխանցում է Demokrat Haber կայքը՝ Reuters լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն տեղեկություն է հայտնել Սիրիայում Թուրքիայի հնարավոր ցամաքային գործողության վերաբարյալ:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարը խիստ դատապարտել է ռուսական ուժերի կողմից Սիրիայի ռմբակոծությունները և Ռուսաստանի գործողությունները գնահատել որպես ռազմական հանցագործություն, փոխանցում է «Անադոլու» լրատվական գործակալությունը։
Ուրբաթ օրը` մինչ աշխարհը քննարկում էր Սիրիայում հրադադարի հաստատմանն ուղղված նոր համաձայնագիրը, երկրում չեն դադարել ծանր մարտերը: Այս մասին հայտնում է Euronews-ը:
Սիրիացիները շարունակում են հեռանալ շարունակ հարձակումների ենթարկվող Հալեպից: Euronews-ի հաղորդմամբ հարյուր հազարավոր փախստականներ կուտակվել են թուրք-սիրիական սահմանի սիրիական կողմում` հուսալով անցնել Թուրքիայի տարածք:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատապարտել է Վաշինգտոնի կողմից Սիրիայի Քրդական դեմոկրատական միությունը որպես ծայրահեղական խմբավորում չճանաչելու փաստը: Այս մասին հայտնում է Euronews-ը:
Դամասկոսը մտադիր է վերահսկողություն սահմանել թուրք-սիրիական սահմանի և Հալեպ քաղաքի վրա:Այս մասին հայտնում է նախագահ Բաշար Ասադի ավագ խորհրդականը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: