Հայկական ժամանակը գրում է. Սերժ Սարգսյանի եղբայր Լեւոն Սարգսյանը այլեւս չի զբաղեցնում Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) աստվածաբանության ֆակուլտետի հայ եկեղեցու եւ եկեղեցաբանության ամբիոնի վարիչի պաշտոնը: ԵՊՀ մամուլի խոսնակ Գեւորգ Էմին-Տերյանը, պատասխանելով մեր հարցին, ասաց, որ Սարգսյանի հետ կնքված աշխատանքային պայմանագրի ժամկետը լրացել է, եւ այն այլեւս չի երկարաձգվել: