Հայերեն   English   Русский  
������������������
Այսօր՝ նոյեմբերի 27–ին, ԵՊՀ–ում ռեկտորի աշխատասենյակի առաջ վաղ առավոտից նստացույց էին սկսել մի խումբ ուսանողներ: ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը նրանց հետ զրույցում ասաց, որ ինքը արդեն իսկ պատասխանել է նրանց նամակին:
Այսօր՝ նոյեմբերի 26-ին, Երևանի պետական համալսարանի Բանասիրական ֆակուլտետի ուսանողները, որ նորից վերսկսել են նախորդ շաբաթ դադարեցված դասադուլն ու բողոքի ակցիան, հայտարարեցին, որ անժամկետ դասադուլ են սկսում ու վաղվանից նստացույց են անելու ԵՊՀ ռեկտորի ժամանկավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի աշխատասենյակի դռան առաջ:
Գրեթե 2 շաբաթ դասադուլ հայտարարած ԵՊՀ Բանասիրական ֆակուլտետի ուսանողներն այսօր երթով հասան ԵՊՀ կենտրոնական մասնաշենք և դիմում-նամակ հանձնեցին ԵՊՀ ընդունարանի աշխատակցին։
«Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծով թեև ապահովվում է առաջընթաց բարձրագույն կրթության և գիտության ոլորտի որոշ իրավակարգավորումների առնչությամբ, լուծվում են որոշ խնդիրներ, սակայն առկա են լուծում պահանջող մի շարք խնդրահարույց կետեր։ Այս մասին հայտարարություն է տարածել «Ես համալսարանական եմ» նախաձեռնությունը:
Նոյեմբերի 6-ից ԵՊՀ հայ բանասիրության և պատմության ֆակուլտետների մի շարք ուսանողներ դասադուլ են սկսել ԿԳՄՍ նախարարության նախագծի դեմ, ըստ որի՝ «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Պատմություն» առարկաները պարտադիր չեն լինելու ոչ մասնագիտական ֆակուլտետների ուսանողների համար։ Իսկ այսօր Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետում տեղի է ունեցել պրոֆեսորադասախոսական կազմի ընդհանուր նիստ, որի ժամանակ քննարկվել է նախագծի դեմ գործադուլ անելու առաջարկը։ Քվեարկության արդյունքում ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական ...
Ճիշտ է մեր ուսանողները սկսել են դասադուլը նոյեմբերի 7-ին, բայց օրինագծի դեմ մեր պայքարը շատ ավելի վաղուց է սկսվել: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 13-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի պետական համալսարանի Պատմության ֆակուլտետի Հայոց պատմության ամբիոնի վարիչ Արտակ Մովսիսյանը՝ անդրադառնալով ՀՀ ԿԳՄՍ նախարարության այն օրինագծին, որով նախատեսվում է բուհերում Հայոց լեզու և գրականություն, Հայոց պատմություն առարկաները հանել պարտադիր դասավանդվող առարկաների ցանկից:
ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնի դասախոս Նարինե Դիլբարյանը քիչ առաջ ընթերցեց ԵՊՀ հայ բանասիրության և պատմության ֆակուլտետների դասախոսական կազմի ընդհանուր ժողովի հայտարարության տեքստը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: