Հայերեն   English   Русский  
������������������������������������������������������ ������������������������
Ավարտվեց փորձագիտական խմբերի այցը հայաստանյան 4 պետական բուհեր: Մայիսի 18-ից հունիսի 5-ն ընկած ժամանակահատվածում «Կրթության կառավարում» մասնագիտության կրթական ծրագրի փորձաքննության շրջանակներում փորձագիտական խմբերն այցելել են Վանաձորի պետական համալսարան (ՎՊՀ), Գորիսի պետական համալսարան (ԳՊՀ), Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան (ՀՊՏՀ) և Հայաստանի պետական մանկավարժական համալսարան (ՀՊՄՀ):
Ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացի շրջանակներում մեկնարկել է փորձագիտական խմբի այցը Վանաձորի պետական համալսարան: Հունիսի 1-5-ը փորձագիտական խումբը ՎՊՀ-ում հանդիպումներ կունենա ռեկտորի, պրոռեկտորների, դեկանների, ամբիոնների վարիչների, պրոֆեսորադասախոսական կազմի, ինքնավերլուծություն իրականացրած խմբի, ուսանողների, շրջանավարտների, պոտենցիալ գործատուների հետ, կիրականացնի ռեսուրսների դիտարկում:
ՀՀ բարձրագույն կրթության ոլորտում բարեփոխումների իրականացման նպատակով այսօր մեկնարկել է նոր` "Հայաստանում բարձրագույն կրթության համակարգում բարեվարքության ամրապնդում և կոռուպցիայի դեմ պայքարի" ծրագիրը, որի պաշտոնական մեկնարկին ներկա են գտնվել ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան, Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան և այլք: Կարինե Հարությունյանը նախարարության անունից ողջունել է ծրագրի մեկնարկը` շնորհակալություն ...
Ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացի շրջանակներում այսօր մեկնարկել է փորձագիտական խմբի այցը Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան (ՀՊՄՀ): Մայիսի 25-29-ը փորձագետները բուհում հանդիպում-քննարկումներ կունենան բուհի ռեկտորի, պրոռեկտորների, դեկանների, ամբիոնների վարիչների, ինքնավերլուծություն իրականացրած խմբի, պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողների, շրջանավարտների և պոտենցիալ գործատուների հետ, կիրականացնեն ռեսուրսների դիտարկում:
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը և ՀՀ պետական կառավարման ակադեմիան 4 տարի ժամկետով ինստիտուցիոնալ հավատարմագրում ստացան: Մայիսի 21-ին կայացած նիստում նման որոշում կայացրեց «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՈԱԱԿ) հավատարմագրման հանձնաժողովը:
Այսօր «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանը և Ղազախստանի կրթության որակի ապահովման անկախ գործակալության տնօրեն Շոլփան Կալանովան Երևանում համագործակցության հուշագիր ստորագրեցին:
Հավատարմագրման գործընթացի շրջանակներում մեկնարկել է փորձագիտական խմբի այցը Եվրասիա միջազգային համալսարան: Մայիսի 11-14-ին փորձագիտական խումբը հանդիպումներ կունենա համալսարանի ռեկտորի, պրոռեկտորների, դեկանների, ամբիոնների վարիչների, պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողների, շրջանավարտների և պոտենցիալ գործատուների հետ, կիրականացնի ռեսուրսների դիտարկում:
Վաղը` ապրիլի 11-ին տեղի կունենա Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ)Հավատարմագրման հանձնաժողովի նիստ, որտեղ որոշում կկայացվի Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի, Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի և Երևանի «Հայբուսակ» համալսարանի ինստիտուցիոնալ հավատարմագրման վերաբերյալ:
ԱԺ առաջիկա նիստին քվեարկության կդրվի «Կրթության մասին» և «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու նախագիծը: Ըստ այդ փոփոխությունների` Հայաստանում այսուհետ պարտադիր կդառնա 12-ամյա կրթությունը: Այդ պարտավորությունը կտարածվի երիտասարդների վրա մինչև 19 տարին լրանալը:
Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնում (ՈԱԱԿ) տեղի ունեցավ աշխատաժողով` նվիրված բուհերի միջազգայնացաման քաղաքականությանը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: