«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանը հոկտեմբերի 13-14-ին հանդիպումներ ունեցավ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի և Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Կրթության կառավարում մասնագիտացման մագիստրատուրայի ուսանողների հետ: