Երևանի Մ․ Հերացու անվան պետական բժշկական համալսարանում այսօր մեկնարկել է ՏԵՄՊՈՒՍ-ի VERITAS ծրագրի ամփոփիչ համաժողովը։ «Զալցբուրգյան սկզբունքների հիման վրա կրթական 3-րդ մակարդակի կառուցվածքային զարգացում» (VERITAS) ծրագրի շահակիցները համաժողովի ընթացքում ամփոփելու են հիմնական ձեռքբերումները, առկա լավագույն փորձը, քննարկելու են արդյունքների հետագա կիրառելիության ապահովումը։