Ավագ դպրոցների ներդրման մեկնարկից 8 տարի է անցել, սակայն դեռևս խոսվում է համակարգի կայացած չլինելու և այլ խնդիրների մասին: Կրթության նախարարի պաշտոնում 4-րդ անգամ նշանակվելուց հետո, Լևոն Մկրտչյանը, խոսելով կրթական համակարգի առաջնային խնդիրների մասին, մատնանշեց ավագ դպրոցները: «Ավագ դպրոցը պետք է լինի այն տեղը, որտեղ երեխան, ավարտելով 9-ամյա կրթությունը, ձեռք կբերի մասնագիտություն: Առաջին հիմնահարցը, որի վրա պետք է ուշադրություն դարձնենք, ավագ դպրոցի խնդիրն է: Պետք է հնարավորություն ստեղծել, որ այն ...