Հայերեն   English   Русский  
կանանց ֆուտբոլ
Նոյեմբերի 10-ից 15-ը Երևանում կկայանա Եվրոպայի մինչև 19 տարեկանների 2017 թ. առաջնության ընտրական 7-րդ խմբի մրցաշարը, որտեղ Հայաստանի հավաքականի մրցակիցները կլինեն Շվեյցարիայի, Իտալիայի և Հունգարիայի հավաքականները:
Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը ծավալուն հարցազրույց է տվել ՀՖՖ պաշտոնական կայքին՝ խոսելով ակումբներում և հավաքականում իր կարիերայի, մարզչական գործունեության և Հայաստանի ազգային հավաքականում իր ծրագրերի մասին:
«Գյումրիի» պատանի ֆուտբոլիստուհիները աջակցել են Հայաստանի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին պատրաստելով հոլովակ նրա համար և ոգևորիչ խոսքեր հղելով:
Մարչելո Լիպին նշանակվել է ֆուտբոլի Չինաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ:
Հոկտեմբերի 22-ին կմեկնարկի Հայաստանի կանանց ֆուտբոլի 2016-2017 թթ. խաղաշրջանի Ա խմբի մրցաշարը:
«Արարատը» երկկողմ համաձայնությամբ խզեց պայմանագրերը 4 ֆուտբոլիստների հետ: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Հոկտեմբերի 7-ին և 11-ին Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականը կանցկացնի Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2017թ. առաջնության վերջին 2 հանդիպումները՝ համապատասխանաբար հյուրընկալվելով Լյուքսեմբուրգի և սեփական հարկի տակ ընդունելով Ուելսի հավաքականներին:
Տեղի է ունեցել Եվրոպայի մինչև 19 տարեկան աղջիկների 2017 թ. առաջնության որակավորման փուլի A խմբի մրցաշարի առաջին տուրի հանդիպումը Նորվեգիայի և Հայաստանի հավաքականների միջև:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի՝ արտասահմանում հանդես եկող այն ֆուտբոլիստների ցուցակը, որոնք հրավիրվել են մասնակցելու օգոստոսի 31-ին կայանալիք Չեխիա-Հայաստան ընկերական հանդիպմանը և սեպտեմբերի 4-ին կայանալիք Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Դանիա-Հայաստան հանդիպմանը:
Օգոստոսի 31-ին և սեպտեմբերի 4-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի երկու հանդիպում
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: