Հայերեն   English   Русский  
կանանց ֆուտբոլ
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարությամբ է հանդես եկել, որի համաձայն` ինչ տվյալներ էլ բացահայտվեն թուրքական ռազմաօդային ուժերի կողմից խոցված Су-24 ռազմական ինքնաթիռի ինքնագրիչ սարքի վերծանումից հետո, դա չի փոխի Թուրքիայի նկատմամբ վերաբերմունքը: Գրում է Ria.ru.-ն:
Հոկտեմբերի 15-ին եւ լույս 16-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 120 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաեւ 60 /6 արկ/ եւ 82 մմ-ոց ականանետերից /14 արկ/, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2600 կրակոց: Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղղությամբ:
Բաքվում ընթացող աշխարհի գավաթի խաղարկությունում հաջող են ընթանում Հայաստանը ներկայացնող շախմատիստներ Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը և Հրանտ Մելքումյանը: Նրանք երեքն էլ նվաճել են հաջորդ փուլի ուղեգրեր: Պայքարից ցավոք դուրս են մնացել Հայաստանը ներկայացնող Սամվել Տեր-Սահակյանը և ԱՄՆ-ն ներկայացնող հայազգի շախմատիստներ Վարուժան Հակոբյանն ու Սամուել Սևյանը:
Օգոստոսի 29-ին մեկնարկել է Հայաստանի կանանց ֆուտբոլի 2015-2016 թթ. ամառային ստուգողական մրցաշարը, որին մասնակցում են 13 թիմեր՝ ԱՖԴ-աղջիկներ, Վանաձոր-Ջ.Ե., Քաղցրաշեն, Երևան-Գ.Մ., Երևան-Լ.Հ., Արթիկ-Ա.Ե., Սիս-Կիլիկիա, Քանաքեռ-84, Տաթև-110, Արմավիր-Ս.Ա Հրազդան-Ա.Հ., Գյումրի-Աղջիկներ-1, Գյումրի աղջիկներ-2: Հանդիպումներն անցկացվում են Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտին հարակից խաղադաշտում:
Հուլիսի 28-ին, ժամը 11.50-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի լճափներից մեկում հերթապահություն իրականացնելիս, ջրափրկարարները «Կամբուզ» հանգստյան գոտուն հարակից տարածքում նկատել են քաղաքացիների անհանգիստ շարժումներ:Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:Դեպքի մասին տեղեկացվել է ՀՀ ոստիկանության Սևանի բաժնի ՕՀ ոստ. կապիտան Խ.-ը:
«EA Sports» ընկերությունը ներկայացրել է «FIFA 16»-ի պաշտոնական թրեյլերը:
Առաջին հանրապետության տարեդարձին Հայաստանի հյուսիսարևելյան սահմանին, բարեբախտաբար, հանգիստ է եղել:
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայացել է ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարի երկրորդ տուրի հանդիպումը Հայաստանի և Էստոնիայի մինչև 17 տարեկան աղջիկների հավաքականների միջև:
Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հաղորդմամբ` երկրում կանանց ֆուտբոլը սրընթաց զարգացում է ապրում, և ներկայումս 4138 գրանցված կին ֆուտբոլիստ կա: Թուրքիան ֆուտբոլի կանանց հավաքական ունի, երկրում նաև գործում է ֆուտբոլի կանանց լիգա և կազմակերպվում են առաջնություններ` կանանց ֆուտբոլի զարգացման նպատակով:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: