Օգոստոսի 28-ին, ժամը 21-ին, 1963 թ. ծնված Անահիտ Նազարյանը ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է տվել, որ մայրը` 1935 թ. ծնված Արաքսյա Հարությունյանը, բնակվում է իր եղբոր` 1962 թ. ծնված Հայկազ Նազարյանի հետ, և եղբայրը շուրջ մեկ ամիս է թույլ չի տալիս տեսակցել մորը: Աղջիկը օգոստոսի 28-ին կրկին գնացել է եղբոր տուն, սակայն վերջինս դուռը չի բացել: Քույրը ճարահատյալ զանգահարել է ոստիկանություն և ոստիկանների միջամտությամբ մտնելով տուն` մորը այնտեղ չի գտել, իսկ եղբայրը հայտնել է, որ շուրջ մեկ ամիս է ...