Հայերեն   English   Русский  
������������������
Բուդաղյանների կրտսեր եղբորը՝ Արա Բուդաղյանին, ձերբակալել են Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով: Այս մասին հայտնում է news.am-ը:
«Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ օրերս ՀՀ ԱԱԾ-ն Սերժ Սարգսյանին զեկուցել է, որ էլեկտրական էներգիայի հնարավոր սակագնի ավելացման հնարավորությունը դժգոհության լուրջ ալիք է բարձրացրել ոչ միայն պետական ողջ համակարգում, այլև, մասնավորառւես, իրավապահ համակարգում: ԱԱԾ համապատասխան բաժինը Սերժ Սարգսյանին զեկուցել է, որ Հայաստանի ոստիկանների շրջանում ակտիվ խոսակցություններ կան, որ եթե քաղաքացիները լրջորեն ընդվզեն էլեկտրաէներգիայի սակագների թանկացման դեմ, իրենք, այսինքն ոստիկանները, պետք է հնարավորինս ...
Ապրիլի 22-ին Լոնդոնում Հայոց ցեղասպանության թեմայով քննարկում տեղի կունենա։ Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության կողմից հրավիրված քննարկումը կընթանա «Ո՞վ է հիշում հայերի մասին» կարգախոսի ներքո։ Քննարկմանը կմասնակցեն Հայկական կինոֆոնդի (Armenian Film Foundation, ԱՄՆ) մասնագետ Կարլա Կարապետյանը, Մեծ Բրիտանիայի Հոլոքոստի Ազգային կենտրոնի համահիմնադիր Ջեյմս Սմիթը եւ Մեծ Բրիտանիայում Amnesty International-ի տնօրեն Քեյթ Ալենը, գրում էNews.am-ը:
22 տարվա մանկավարժական գործունեություն, շրջապատի կողմից մեծ հարգանք, ամուր ու լավ ընտանիք. այս կինը երբևէ չէր էլ կարող պատկերացնել, որ մի օր կհայտնվի անազատության մեջ, այն էլ` ոչ իր մեղքով, այն էլ` սպանություն պատվիրելու մեղադրանքով:Այդ գործն այնքան խճճված ու երկար նախապատմություն ունի, որ մի քանի հոդվածի նյութ կարող է դառնալ, բայց քանի որ մեր հոդվածի նպատակը ոչ թե այդ գործի ճշմարտացիությունը բացահայտելն է, այլ ուժեղ մի կնոջ ճակատագիրը ներկայացնելը, ուստի, զերծ կմնանք քրեական գործն ու դրա հետևում ...
ԱԱԾ մարմնի նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը Գյումրիում կատարված մի ամբողջ ընտանիքի սպանության մեջ քաղաքական ենթատեքստ չի տեսնում:
«Հրապարակ»թերթը գրում է.Օրերս աշխատանքից ազատվել է ՀԱԷԿ ՓԲԸ տնօրեն Գագիկ Մարկոսյանը: Արդեն մի քանի օր է, ինչ Մեծամորի ատոմակայանի տնօրենի պարտականությունները կատարում է Մովսես Վարդանյանը, որը նշանակվել է ժամանակավոր պաշտոնակատար: Նախկինում նա ատոմակայանի գլխավոր ճարտարապետն էր: Կադրային փոփոխությունները, մեր տեղեկություններով, առնչվում են ազգային անվտանգության խնդիրներին:
ՀՀ Ոստիկանության պետի պաշտոնն զբաղեցնող Վլադիմիր Գասպարյանը, անդրադառնալով Նախախորհրդարանի անդամների և աջակիցների ավտոմեքենաների հրկիզման դեպքերին, տարօրինակ է համարել, որ դրանք այրվել են այնտեղ, որտեղ տեսախցիկներ չկան: Նա նաև նշել է, որ «Նույնիսկ մեքենա կա, որ պետք է ուրիշ տեղ տեղակայված լիներ, սակայն տեղակայվել է այլ տեղ: Միայն մի դեպքում կա տեսախցիկ, որը ոչինչ էլ չի ֆիքսել: Տարօրինակ գործ է, բայց հաստատ բացահայտվելու է»:
Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցից փախուստի դիմած Սուրեն Վաչիկի Գաբրիելյանի դեմ քրեական գործ է հարուցվել «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար, այն ժամանակվա Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գրության հիման վրա: Այս մասինNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա փաստաբանը՝ Հակոբ Ճարոյանը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: