Երեկ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքում նկար է տեղադրել ու գրառում արել, որ այցելել է Արարատի հիվանդանոցում բուժում ստացող երեխային, որ տուժել էր 2 օր առաջ տեղի ունեցած խոշոր ավտովթարից:
Շիրակի մարզում հուլիսի 5-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 12։25-ի սահմաններում Մարմարաշենի խճուղու եւ Մուշ 2-րդ թաղամաս տանող խաչմերուկում բախվել են Գյումրիի բնակիչ 40-ամյա Գեւորգ Ն.-ի վարած Toyota Land Cruiser մակնիշի 55 PN 505 համարանիշի եւ Ախուրյան գյուղի բնակիչ 23-ամյա Արման Կ.-ի վարած КамАЗ մակնիշի 298 SU 46 համարանիշի ավտոմեքենաները։
Հուլիսի 1-ին, ժամը 17.40-ին, Երևանի Գր. Լուսավորիչ և Զաքյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել», «Տոյոտա» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ»-ի 19-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: