Հայերեն   English   Русский  
ՀՀ վարչապետ
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը, գործադիրի ղեկավարն անդրադարձել է 2016թ. առաջին կիսամյակի տնտեսական արդյունքներին. «Ես արդեն առիթ եմ ունեցել ընդհանուր առմամբ անդրադառնալ 2016 թվականի առաջին կիսամյակի տնտեսական աճի խնդիրներին: Սակայն կարծում եմ, որ արդյունքներին և մարտահրավերներին հարկ է կրկին անդրադառնալ:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են 2016 թվականի առաջին կիսամյակի ընթացքում արձանագրված տնտեսական արդյունքներն ու նախանշվել հետագա անելիքները:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր աշխատանքային այց է կատարել ՀՀ Արարատի մարզ: Կառավարության ղեկավարը եղել է Արտաշատի տարածաշրջանի մի շարք համայնքներում: Մասնավորապես, Ներքին Դվին և Այգեզարդ համայնքներում Հովիկ Աբրահամյանը հետևել է ծիրանի բերքահավաքի ընթացքին, ապա հանդիպել Ներքին Դվին, Հնաբերդ, Այգեզարդ և Վերին Արտաշատ համայնքների բնակիչներին, լսել նրանց հուզող հարցերը: Գյուղացիները նախ գոհունակությամբ նշել են, որ իրենց համայնքներում բավական խնդիրներ լուծում են ստացել, վերացել է ոռոգման ջրի խնդիրը, ...
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր այցելել է «ԷՅ ԷՄ-ՓԻ ՋԻ ԳՐՈՒՊ» (AM-PG GROUP) սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, որը մասնագիտացած է պաշտպանիչ և կոմերցիոն տպագրության ոլորտում:
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Օրակարգային հարցերի քննարկումից առաջ վարչապետը հանդես է եկել հայտարարությամբ. «Մայիսի 12-ին հանձնարարական էի տվել Էկոնոմիկայի նախարարությանը և առաջարկել էի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին քննարկել հանրապետությունում առկա մենաշնորհները, դրանց ազդեցությունն ազատ մրցակցային պայմաններ ունենալու վրա և ներկայացնել առաջարկներ: Ինձ մոտ կայացած քննարկումների արդյունքում եզրահանգել ...
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ.
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության 2015թ. առաջին նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:Նիստից առաջ վարչապետի առաջարկությամբ կառավարությունը հոտնկայս հարգել է Գյումրիում ոճրագործության զոհ դարձած մեր քաղաքացիների հիշատակը:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի որոշմամբ Միջխորհրդարանական վեհաժողովի և նրա մարմինների գործունեությանն ակտիվ մասնակցության, Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում ունեցած ավանդի համար պարգևատրվել է «Համագործակցություն» շքանշանով:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Սուրեն Կարայանն ազատվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնից և նշանակվել Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի առաջին տեղակալ:
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: