Հունիսի 21-ը աշխարհի շատ երկրներում նշվում է որպես Յոգայի միջազգային օր: Այս առիթով էլ զրուցել ենք Սատտվա Յոգա Ստուդիոյի հիմնադիր տնօրեն, յոգայի ուսուցիչ Նարինե Բաղդասարյանի հետ:
Վերջերս Իսպանիայի Պոնտևեդրա քաղաքում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում մեկը մյուսի հետևից տպավորիչ գոտեմարտեր անցկացնելով իրեն փայլուն դրսևորեց և չեմպիոնի տիտղոսը նվաճեց Մալխաս Ամոյնանը:
Միքայել Գրիգորյանը՝ բացառիկ շնորհներով օժտված արցախցի հրաշամանուկը, տարիներ շարունակ իր երգերի հիանալի կատարումներով հիացնում և գերում է աշխարհի հանրությանը: Հարցազրույցն այդ շնորհալի փոքրիկի հետ, նպատակ ունի բազմակողմանիորեն բացահայտելու Արցախի տաղանդավոր զավակին, միաժամանակ, հնարավորություն ընձեռելու՝ հաղորդակցվելու նրա զգացողություններին, հույզերին ու հետագա աշխատանքներին:
Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի օլիմպիական հերթափոխի մարզադպրոցում վերջերս կայացավ Հայաստանի առաջնությունը, որը հայ մարզիկների համար յուրօրինակ ստուգատես էր միջազգային մեկնարկներից առաջ:
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայանալիք Եվրոպական օլիմպիական 2-րդ խաղերից առաջ Իսպանիայում կայացած սամբոյի Եվրոպայի առաջնությունը կարևոր և պատասխանատու ստուգատես էր ուժերի փորձարկման համար:
Իսրայելի պատմության մեջ առաջին անգամ Քնեսեթն ինքնալուծարվել է՝ չկարողանալով կոալիցիա կազմել սահմանված ժամկետում։ Արտահերթ ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 17-ին։ Մինչ այդ վարչապետի պաշտոնում կշարունակի պաշտոնավարել Բենիամին Նեթանյահուն, որը հուլիսին կդառնա Իսրայելի ամենաերկար ժամկետով պաշտոնավարած վարչապետը։
Կիևում կայացած ուկրաինացի հանրահայտ ըմբիշներին և մարզիչներին նվիրված 23-րդ հուշամրցաշարում 65 կգ քաշային կարգում արծաթե մեդալակիր դարձավ Վալոդյա Ֆրանգուլյանը: