Հայերեն   English   Русский  
Եվրահանձնաժողով
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը հայտարարությամբ է հանդես եկել, որի համաձայն՝ Փարիզում իրականացված ահաբեկչությունները չփոխեցին ԵՄ-ի վերաբերմունքը միգրացիայի խնդրի շուրջ: Գրում է Russian.rt.com-ը:
Սիրիայում տիրող ներկայիս իրավիճակը կարող է մոտ ժամանականերս կրկնվել նաև Ուկրաինայում: Համապատասխան հայտարարությամբ Եվրախորհրդարանի նստաշրջանի ընթացքում հանդես է եկել Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը: Գրում է Russian.rt.com-ը:
Հունաստանը, Եվրահանձնաժողովը և Արժույթի միջազգային հիմնադրամը վերջնականորեն պայմանավորվել են Հունաստանին 3 տարով 85 միլիրադ եվրո ֆինանսական օգնություն տրամադրելու վերաբերյալ: Այդ մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը` հղում անելով երկրի ֆինանսների նախարարությանը: Գրում է Gazeta.ru-ն:
Եվրագոտուց Հունաստանի դուրս գալը Եվրահանձնաժողովի կողմից որպես ստեղծված իրավիճակում լավագույն սցենար չի դիտարկվում: РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ` համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել եվրահանձնաժողովի մամլո քարտուղար Մինա Անդրեևան: Գրում է Gazeta.ru-ն:
РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Եվրահանձնաժողովն այսօր չի պատրաստվում նոր առաջարկներ ներկայացնել Հունաստանի պարտքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Այդ մասին համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչը: Գրում է Russian.rt.com-ը:
РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Եվրահանձնաժողովը կվերականգնի էներգետիկայի շուրջ բանակցությունները Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի հետ, որպեսզի չբախվի 2015թ. ձմռան գազային խնդրի հետ:
Հունաստանի բնապահպանության, էներգետիկայի և կլիմայական փոփոխությունների նախարար Յանիս Մանիատիսը Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, էներգետիկայի հարցերով եվրոպական հանձնակատար Մարոշ Շեֆչովիչի հետ հանդիպմանը խնդրել է նրան արագացնել Ադրբեջանի կողմից հունական DESFA գազատրանսպորտային ընկերության ձեռքբերման գործարքի հաստատման գործընթացը, հաղորդում է “ԱՊԱ” լրատվական գործակալությունը:
Նոյեմբերի 28-ին Եվրահանձնաժողովի փոխնախագահ, էներգետիկայի հարցերով հանձնակատար Մարոշ Շևչովիչը կայցելի Ադրբեջան:
ԵՄ-ն որոշել է Էբոլայի դեմ պայքարին հատկացվելիք օգնությունն ավելացնել մինչև 1 մլրդ դոլար:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: