Հայերեն   English   Русский  
������������������������-������������������������������������������������������ ������������������������������������������������������������������������������������������������������
Մոտ 150 տարի առաջ Ռուսաստանից Թուրքիա գաղթած չերքեզների սերունդները ռուս-թուրքական հարաբերությունների զարգացման ֆոնի ներքո հույս ունեն վերադառնալու իրենց բնօրրան մշակույթի, լեզվի և ավանդույթների պահպանման նպատակով: 2003 թվականին հիմնված Կովկասյան ասոցիացիաների ֆեդերացիայի խորհուրդի անդամ Մուստաֆա Ազիզ Օզբեկը նշել է, որ ֆեդերացիան աշխատանքներ է տանում չերքեզական մշակույթի պահպանման և տարածման ուղղությամբ: Ֆեդերացիայի հովանու ներքո համախմբված են 50 կազմակերպություններ:
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի արտաքին քաղաքական հարցերի գծով խորհրդական Իբրահիմ Քալընի` թուրքական «Սաբահ» թերթում հրապարակված հոդվածում նշվել է, որ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում կարող է ակտիվ դեր խաղալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում:
Դեկտեմբերի 1-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այցով ժամանեց Թուրքիա` մասնակցելու 2010 թ. ստեղծված ռուս-թուրքական Բարձր մակարդակի համագործակցության խորհրդի (ԲՄՀԽ) հինգերորդ նիստին:
Ռուսաստանում Թուրքիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ումիթ Յարդըմը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին է հանձնել իր հավաստագրերը: Կրեմլում կայացած պաշտոնական արարողության ժամանակ Պուտինը ընդունել է 15 դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչների:
Թուրքիայի կառավարությունը չի պատրաստվում պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե նման պահանջ ներկայացնեն Եվրամիությունը կամ ԱՄՆ-ը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: