Հայերեն   English   Русский  
������������������������-������������������������������������������������������ ������������������������������������������������������������������������������������������������������
Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ հենց ինքն է տվել 2015թ. նոյեմբերի 24-ին ռուսական Սու-24 ռմբակործանիչը խոցելու հրամանը, հաղորդում է «Hurriyet Daily News»:
Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Հիհաթ Զեյբեկչին Մոսկվա այցի ընթացքում հանդես է եկել Մոսկվայի և Անկարայի միջև համագործակցությունը մինչև 2015թ. նոյեմբեր գոյություն ունեցող մակարդակին հասցնելու օգտին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը օգոստոսի 9-ին կժամանի Սանկտ Պետերբուրգ: Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում ծրագրված է նրա հանդիպումը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որը կլինի առաջինը՝ ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մեկնարկից հետո: Այս մասին հաղորդում են թուրքական լրատվամիջոցները՝ հղում կատարելով Թուրքիայի փոխվարչապետ Մեհմեդ Շիշմեքին խոսքերին:
Թուրքիան ու Ռուսաստանը վերականգնում են առևտրատնտեսական համագործակցության գծով ռուս-թուրքական խառը միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը:
Ահաբեկչության մեջ ներգրավվածության կասկածանքով թուրքական իրավապահ մարմինների կողմից իրականացված հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել է Ադրբեջանի քաղաքացի: Այս մասին հաղորդում է «Կովկազսկի ուզել»-ը` հղում կատարելով Թուրքիայում աշխատող իրավապաշտպաններին:
Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման մեկնաբանել է Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը և ռուսական Су-24-ը խոցելու առնչությամբ թուրք առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ներողություն խնդրելը: Գրում է Russian.rt.com-ը:
Արաբագետ Արմեն Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հունիսի 27-ին Թուրքիայի նախագահ Ռ.Թ Էրդողանի կողմից Ռուսաստանի նախագահ Վ.Պուտինին հղված ուղերձի միջոցով մեկնարկեց Անկարայի և Մոսկվայի միջև հաշտեցման գործընթացը:
Այն, ինչ տեղի ունեցավ Թուրքիայի և Ռուսաստանի միջև պատմության մեջ կմնա որպես տարվա ամենագլխավոր իրադարձություն:
Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել է, որ ռուս-թուրքական հարաբերությունները պետք է կարգավորվեն: Նրա խոսքով Անկարան շուտով Ռուսաստանի հետ ավելի մտերիմ կլինի, քան Մինսկը, Երևանն ու Բիշկեկը:
Անկարան պատրաստ է Մոսկվային փոխհատուցել խոցված Սու-24 ռմբակոծիչի համար: Այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը, հաղորդում է թուրքական «TRT Haber» հեռուստաընկերության կայքը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: