Կաշառք ստանալուն օժանդակելու մեջ մեղադրվող գործարար Սամվել Մայրապետյանը դեռ Գերմանիայում է: Փաստաբանները գրավոր տեղեկացրել են, որ Սամվել Մայրապետյանը չի կարողացել վերադառնալ ինքնազգացողության վատթարացման պատճառով: Նա տեղափոխվել է բժշկական կենտրոն: ՀՔԾ-ից տեղեկացրեցին, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից միջոցներ են ձեռնարկվում փաստաբանների հայտնած տեղեկությունների իսկությունը պարզելու և օրենքով սահմանված կարգով վարույթի ընթացքն ապահովելու համար: