Հայերեն   English   Русский  
ծանրամարտ
Ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ, պատանեկան Օլիմպիական խաղերի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:
Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի անդամ Սոնա Պողոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրեց 4–րդ հորիզոնականը: Նա երկամարտում հավաքեց 227 կգ: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:
Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանը մեծ հուզմունքով և հպարտությամբ, իրեն բնորոշ համեստությամբ ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում խոսեց չեմպիոնության և առաջիկա պլանների մասին: Նազիկն իսկապես շատ հպարտ էր կրկին Եվրոպայի չեմպիոն դառնալու համար, հպարտ էր, քանի որ իր հաղթանակը կարող էր նվիրել սահմանին կանգնած հայ զինվորներին:
Նորվեգիայում շարունակվում է ընթանալ ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը:
Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Առաքել Միրզոյանը տղամարդկանց 85 կգ քաշային ծանրորդների C ենթախմբի պայքարում զբաղեցրեց 3-րդ տեղը՝ երկամարտում հավաքելով 332 կգ: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:
Նորվեգական Ֆորդե քաղաքում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Վանիկ Ավետիսյանը դարձավ փոքր բրոնզե մեդալակիր, իսկ Ռոստամ Կարապետյանը՝ 11-րդ տեղում է:
Նորվեգական Ֆորդե քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ 53 կգ քաշային Աննա Գովելյանը B ենթախմբում երկամարտի 174 կգ արդյունքով զբաղեցրեց առաջին տեղը: Այս մասի հաղորդում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր առավոտյան խորհրդակցություն է հրավիրել ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի կողմից ձեռնարկված լայնամասշտաբ նախահարձակ գործողությունների կապակցությամբ:
Ապրիլի 8-16-ը Նորվեգիայում կայանալու է 2016 թվականի ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Եվրոպայի կարևորագույն ստուգատեսից առաջ հայ ծանրորդներ Ռուբեն Ալեքսանյանը, Առաքել Միրզոյանը և Հռիփսիմե Խուրշուդյանը Կազանում մասնակցեցին Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ ծանրամարտի գավաթի 6-րդ խաղարկությանը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: