Հայերեն   English   Русский  
ծանրամարտ
Շվեդիայի Լանդսկրոնա քաղաքում ավարտվեց մինչև 15 և մինչև 17 տարեկան աղջիկների ու պատանիների Եվրոպայի առաջնության մրցումային նախավերջին օրը: Այն Հայաստանի համար հարուստ էր բազում իրադարձություններով:
Շվեդիայի Լանդսկրոնա քաղաքում ընթացող ծանրամարտի մինչ 15 և 17 տարեկան աղջիկների և պատանիների առաջնություններում շարունակում են մեդալներ նվաճել Հայաստանի պատվիրակները:
Շվեդիայի Լանդսկրոնա քաղաքում ընթացող ծանրամարտի մինչև 15 և մինչև 17 տարեկան աղջիկների ու պատանիների Եվրոպայի առաջնությունում երեկ Հայաստանի պատվիրակներից արծաթե մեդալ նվաճեց 69 կգ քաշային Կարեն Մարգարյանը:
Շվեդիայի Լանդսկրոնա քաղաքում օգոստոսի 1-8-ը ընթացող ծանրամարտի մինչև 15 և մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնում է 13 պատանի ծանրորդ։
Ապրիլի 25-29-ը Վանաձորում անցկացվել է ծանրամարտի երիտասարդների և աղջիկների ՀՀ առաջնությունը, որին մասնակցել են ընդհանուր թվով 120 ծանրորդ ու ծանրորդուհիներ:
Գյումրիում ծանրամարտը յուրահատուկ մարզաձև է: Եվրոպայի, Աշխարհի առաջնություններում ու օլիմպիական խաղերում գյումրեցի ծանրորդները միշտ փայլել են լավագույն ցուցանիշներով և այդ ավանդույթները շարունակվում են մինչ օրս:
Մարզական տարին սկսվել է Ռիո-2016-ի նախապատրաստական փուլով։ Այն կարևոր է օլիմպիական վարկանիշ ձեռք բերելու համար: Ծանրամարտի հավաքականի համար նույնպես կարևոր ու բարդ է։ Ծանրամարտի տղամարդկանց և կանանց հավաքականներն արդեն մասնակցել են Եվրոպայի առաջնությանը: Վերջինիս հաջորդելու է աշխարհի առաջնությունը։ Շեշտը դրվելու է հենց աշխարհի առաջնության վրա։ Աշխարհի առաջնությանը մասնակցությունից հետո կտեսնենք՝ քանի տեղ ունենք և այդ տեղերին քանի ծանրորդ կարող է հավակնել։
Թբիլիսիում մեկնարկեց ծանրամարտի տղամարդկանց և կանանց Եվրոպայի առաջնությանը:
Արդեն մեկ դարից ավելի է, ինչ մարտի 8-ը նշվում է որպես կանանց միջազգային օր: Մեր ժողովրդի համար այն սիրված տոն է, մեզանում այն կապում են ոչ այնքան կանանց իրավունքների, որքան մայրության, կանացի առաքինությունների ու կանացի գեղեցկության հետ: Սպորտում էլ կանայք գրավիչ են: Ընդ որում, գեղեցիկ սեռի ներկայացուցիչները վերջին շրջանում ձգտում են կարողությունները փորձել նաև այնպիսի մարզաձևերում, որոնք երկար ժամանակ միայն տղամարդկանց մենաշնորհն էին:
Հայ սպորտի պատմության մեջ մեծ ներդրումներ ունեցող մարզուհիներից ծանրորդուհի Հռիփսիմե Խուրշուդյանը բազում հաղթանակներ է տոնել` դառնալով Հայաստանի բազմակի չեմպիոն, Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող (2007), աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող (2007), Եվրոպայի չեմպիոն 75կգ (2007), Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն, 75կգ (2006, 2009), Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր 75կգ (2010), Եվրոպայի փոխչեմպիոն +75կգ (2011), աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 75կգ (2009)։
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: