Հայերեն   English   Русский  
ծանրամարտ
Հայ ծանրորդները ապրիլի 11-ից 18-ը Թբիլիսիում կմասնակցեն ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը:
2015-ի մրցաշրջանը Հայաստանի ծանրորդների համար հագեցած է մեկնարկներով: Ահա թե ինչ փորձություններ է սպասում երկաթախաղի մեր վարպետներին
Ծանրամարտի Ռուսաստանի ֆեդերացիան 10 տարով որակազրկել է ծանրամատի Հայաստանի ազգային հավաքականի նախկին անդամ, 2010-ի Եվրոպայի չեմպիոն, 30-ամյա Գևորիկ Պողոսյանին։
Տարեվերջին կտրուկ իրադարձություններ կատարվեցին հայկական ծանրամարտում: Մեր երկրի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Պողոս Պողոսյանն ազատեց զբաղեցրած պաշտոնը: Այսուհետ այդ պարտականությունը կկատարի Փաշիկ Ալավերդյանը, որը միջազգային կարգի մրցավարի կոչում ունի, Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության երկարամյա պաշտոնյա է, նաև Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը: Նրան խնդրեցինք նախ գնահատել Հայաստանի ծանրամարտում տիրող վիճակը:
Պողոս Պողոսյանն ազատեց Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը:
Կիպրոսի Լիմասոլ քաղաքի մարզապալատում անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնության մինչև 20 տարեկան 105 կգ քաշային մարզիկների պայքարում Սիմոն Մարտիրոսյանըպոկում վարժության 3 մոտեցումն էլ վստահորեն կատարեց և 184 կգ արդյունքով աշխարհի պատանեկան նոր ռեկորդ սահմանեց: Նա իրեն իսկ պատկանող ռեկորդային ցուցանիշը թարմացրեց 1 կգ-ով:
Կիպրոսի Լիմասոլ քաղաքում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում մինչև 20 տարեկան 75 կգ քաշային մարզուհիների պայքարում Տաթև Հակոբյանը պոկում վարժությունում բարձրացրեց 93 կգ, իսկ հրում վարժությունում գլխավերևում է պահեց 108 կգ-ոց ծանրաձողը: Երկամարտի 201 կգ արդյունքով նա 11 մասնակիցների պայքարում զբաղեցրեց 5-րդ տեղը:
Կիպրոսի Լիմասոլ քաղաքի մարզապալատում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից աչքի են ընկել Նորայր Ավետիսյանը և Հակոբ Մկրտչյանը:
Կիպրոսի Լիմասոլ քաղաքում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության մինչ 20 տարեկան 58 կգ քաշային ծանրորդուհիների պայքարում 19-ամյա Իզաբելա Յայլյանը պոկում վարժությունում բարձրացրեց 85 կգ, իսկ հրում վարժությունում` 106 կգ: Երկամարտի 191 կգ արդյունքով նա հռրակվեց ուժեղագույն:
Կիպրոսի Լիմասոլ քաղաքում մեկնարկած մինչև 20 և մինչև 23 տարեկան ծանրորդների Եվրոպայի առաջնությունում մինչև 62 կգ քաշային երիտասարդների պայքարում Րաֆֆի Գալստյանը երկամարտի 252 (110 +142) կգ արդյունքով գրավեց 7-րդ տեղը, 19-ամյա Դավիթ Բաղդասարյանը 247 (105+ 142) կգ ցուցանիշով ճանարվեց 10-րդը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: