Հայերեն   English   Русский  
փրկարար ծառայություն
Հունիսի 17-ին, ժամը 11:02-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի գազալցակայանի մոտակայքում քաղաքացին ընկել է ջրանցքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն մայիսի 8-ին, ժամը 22:17-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի 11-րդ փողոցի տներից մեկում լսվել է պայթյունի ձայն, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել:
ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով նախարարության համակարգում կատարվել են մի շարք նոր նշանակումներ` ՀՀ ԱԻՆ ՓԾ թիկունքի և նյութատեխնիկական ապահովման վարչությունում, Երևան փրկարարական վարչության Կենտրոնի, Նոր Նորքի և Էրեբունու բաժինների, ինչպես նաև Տավուշի մարզի հրշեջ-փրկարարական ջոկատներում:
Մարտի 25-ին, ժամը 09:33-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հունան Ավետիսյան փողոցի թիվ 59 և հարակից շենքի միջնամասով անցնող երկաթբետոնե կառուցատարրի մի հատվածը (3-րդ հարկի մակարդակի, 1 քմ) պոկվել և կախվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հունվարի 6-ին, ժամը 15.14-ին ահազանգ է ստացվել, որ Ալագյազ-Սանգյար ավտոճանապարհի 1.5 կմ հատվածում «ВАЗ 2106» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Հունվարի 6-ին, ժամը 10.43-ին Գևորգյանից ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շարուրի փողոցի թիվ 17 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, բնակիչները մնացել են ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:
Հունվարի 6-ին, ժամը 11.03-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 82 շենքի բնակարաններից մեկի դուռը փակվել է, ներսում գտնվող բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հունվարի 6-ին, ժամը 04.37-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արտաշատ-Դվին ավտոճանապարհին` Հնաբերդ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած և առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հունվարի 6-ին, ժամը 04.29-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բակունցի փողոցի թիվ 13 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին իր բնակարանից (8-րդ հարկ) շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հոկտեմբերի 29-ին, ժամը 10.40-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շինարարների փողոցի թիվ 15/2 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, բնակիչը մնացել է ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: