Հայերեն   English   Русский  
ոստիկաններ
Թուրքիայի զինված ուժերը շարունակում են գործողություններ իրականացրել Շըրնաք նահանգի Բեյթուշեբափի Քաթո դաղը շրջանում, որի արդյունքում մահացել է մեկ թուրք ոստիկան, երկուսը՝ վիրավորվել:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում երկու քրեական գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության պաշտոնյաների կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և խոշտանգում կատարելու դեպքերի առթիվ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր Էդիկ Ղ.-ի և Երևանի բնակիչ Վահան Խ.-ի հաղորդումների հիման վրա:
Թուրքիայի ոստիկանությունը ծառայությունից հեռացրել է ավելի քան 9 հազար աշխատակիցների, որոնց կասկածում են Ամերիկայում բնակվող իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապեր ունենալու մեջ:
Ադրբեջանում կինն իր իրավունքների պաշտպանության համար ծեծի է ենթարկվել և կալանավորվել: Ադրբեջանի քաղաքացի Ալմազ Սաֆարովան պահաջել էր իրեն վճարել իր մորից ժառանգություն մնացած և ապօրինաբար իր նախկին ամուսնուն վաճառված տան գումարը: Երբ մեկ շաբաթ առաջ նա հանդիպել էր իր նախկին ամուսնու հետ, վերջինս զանգահարել էր Աղդամի ոստիկանությունում աշխատող իր ոստիկան ընկերներին:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ոստիկանների կողմից բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ: Սպանության և գողության փորձ կատարելու մեջ մեղադրվող Արթուր Ս.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել այն մասին, որ 30.01.2016թ.-ին ծեծի է ենթարկվել ոստիկանների կողմից:
Վանում աշխատանքից հեռացվել է ոստիկանության 121 աշխատակից, որոնց թվում եղել է երկու ոստիկանապետ: Այս մասին հաղորդում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ քաղաքացի Արմեն Մովսիսյանը, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հաղորդմամբ հայտնել է, որ 2015թ. հուլիսի 8-ին՝ ժամը 10:00-ից մինչև 23:00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձի կողմից իր առանձնատան դռան փականը վնասելու եղանակով ապօրինի բնակարան մուտք գործելով գողության փորձ կատարելուց հետո, դեպքի վայր են ժամանել ոստիկանության երկու աշխատակիցներ, ...
Միացյալ Նահանգների Բոստոն քաղաքում (Մասաչուսեթս նահանգ) ոստիկանների վրա հարձակում իրականացրած կասկածյալը սպանվել է: Այդ մասին հայտնում է AP լրատվական գործակալությունը: Գրում է Russian.rt.com-ը:
Բաքվի կենտրոնում հոկտեմբերի 2-ի գիշեր 3-ի լույս ավտոճանապարհային պատահար է տեղի ունեցել: «Mitsubishi Pajero» ամենագնացը մեծ արագությամբ փորձել է Նևթչիյար պողոտայից անցնել Սամեդ Վուրղուն փողոցը, սակայն վարորդը կորցրել է կառավարումը, և ավտոմեքենան բախվել է ճանապարհային նշանին ու գովազդային տախտակին, հաղորդում է ադրբեջանական «Avtosfer» կայքը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: