Հայերեն   English   Русский  
ոստիկաններ
2015 թ. հոկտեմբերի 24-ին «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի «Ընդդիմության միասնական շտաբ»-ի գրասենյակում (Երևան, Երզնկյան 75) տեղի ունեցավ Շտաբի նիստ:
ՀՀ ճանապարհային ոստիկանության ծառայող Գուրգեն Դ.-ն հայտնել է, որ 2015 թվականի սեպտեմբերի 27-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, գործընկերոջ հետ Աբովյան քաղաքում ծառայություն իրականացնելու ընթացքում կանգնեցրել են «Ֆոլկսվագեն Տուարեգ» մակնիշի ավտոմեքենան: Հիշյալ մեքենայի վարորդից փաստաթղթեր պահանջելու կապակցությամբ ավտոմեքենայում գտնվող անձինք վիճաբանության, ապա քաշքշուկի են բռնվել իրենց հետ, որի ընթացքում վերջիններիս կողմից իր գլխին և դեմքին հասցված վնասների հետևանքով ստացել է մարմնական վնասվածքներ:
Քաղաքացի Մուրազ Կ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2013 թվականի հոկտեմբերի 5-ին անհայտ անձը գողացել է իրեն պատկանող 150 հազ. ՀՀ դրամ արժողությամբ գույքը, որի մասին բազմիցս հայտնել է ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնի աշխատակիցներին: Վերջիններս տեղեկանալով հանցագործության դեպքի մասին, դրան օրինական ընթացք չեն տվել, հանցագործության վերաբերյալ իրենից հաղորդում չեն ընդունել, համապատասխան արձանագրություն չեն կազմել՝ էական վնաս պատճառելով իր իրավունքներին և օրինական շահերին:
Քաղաքացի Գագիկ Ա.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի սեպտեմբերի 3-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հյուրանոցի մոտից իրեն բերման ենթարկող ոստիկանության աշխատակիցները բռնություն են գործադրել իր նկատմամբ, որի ընթացքում հրել և հարվածներ են հասցրել մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ և ֆիզիկական ուժեղ ցավ:
Ոստիկանի մասնագիտությունն ընտրած հայր և որդիներ Մանուչարյանները, ընտանիքով ծառայելով պետությանն ու ժողովրդին, հպարտ են իրենց կարևոր գործի համար: Հայրը՝ փոխգնդապետ Հրաչիկ Մանուչարյանը, ծնված լինելով Վրաստանի Հանրապետությունում, սկզբում Թիֆլիսի քննչական մեկուսարանում է աշխատել, որտեղից գործուղվելով Ռոստով՝ իրավաբանական կրթություն է ստացել այնտեղ: Երկրաշարժից հետո էլ տեղափոխվելով Հայաստան՝ Վանաձոր, որպես ոստիկան աշխատել է սկզբում քաղաքին կից՝ Վանաձորի ներքին գործերի պահպանության բաժնում, այնուհետև մինչև ...
Ռուսաստանում` Բալաշիխա քաղաքում, Ադրբեջանի գործազուրկ քաղաքացին իր երկու հանցակիցների հետ միասին կնոջ է առևանգել` նրանից պահանջելով գումար, թանկարժեք իրեր, ինչպես նաև` իրենց անունով գրանցել Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում գտնվող մի քանի տուն:
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնի աշխատակիցների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության հիշյալ բաժնի օպերլիազոր Արայիկ Ավագյանը և համայնքային ոստիկանության տեսուչ Արամ Համբարձումյանը տեղեկանալով 2014թ. դեկտեմբերի 7-ի՝ լույս 8-ի գիշերը, անհայտ անձի կողմից քաղաքացի Գ. Պ.-ին պատկանող ավտոտնակից գողություն ...
ՀՀ արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Վլադիմիր Խ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ իր և մյուսների վերաբերյալ նախկինում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում փողոցից ոստիկանները բռնի ուժով իրեն տարել են ոստիկանության բաժին, որտեղ բաժնի աշխատակիցներից մեկը ափիոն տեսակի թմրամիջոց է գցել գրպանը: Դրանից հետո հրավիրված ընթերակաների ներկայությամբ ոստիկանության աշխատակիցները կազմել են արձանագրություն, թե, իբր, խոշոր չափերով ափիոն տեսակի թմրամիջոց են հայտնաբերել ...
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: