Հայերեն   English   Русский  
Մերձավոր արևելք
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ այսօր այցելել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատուն: Վարչապետը ՀՀ կառավարության և անձամբ իր անունից շնորհավորել է դեսպան Անրի Ռենոյին, դեսպանատան անձնակազմին և Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին՝ Ազգային տոնի 225-ամյակի առթիվ, մաղթել բարօրություն և հետագա առաջընթաց:
«Ի խորոց սրտի խօսք ընդ Աստուծոյ» կամ «Սրտի խորքերից խոսք Աստծո հետ»: Ահա սա է շուրջ 11 դար առաջ ստեղծված և մինչ օրս իր տեսակի մեջ եզակի, խորհրդավոր ու պաշտելի, աստվածային ու ժողովրդական գրքի պարզ մեկնաբանությունը, որը տվել է հենց ինքը՝ սրբերի շարքը դասված միջնադարյան հանճարեղ հոգևորական, բանաստեղծ, փիլիսոփա Գրիգոր Նարեկացին:
Արդեն հունվարի 13-ին հայտնի դարձավ, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 5 մշտական անդամները և Գերմանիան համաձայնության են եկել Իրանի միջուկային ծրագրի սառեցման միջանկյալ համաձայնագրի շուրջ, որն ուժի մեջ մտավ հունվարի 20-ին: Համաձայնագրի կատարման դիմաց Արևմուտքը խոստանում է Թեհրանի դեմ միջազգային պատժամիջոցների դադարեցում:
Եթե նախորդ տարին մեկնարկեց Արևմուտքի` Մերձավոր Արևելքում շուտափույթ ու վերջնական հաղթանակ տանելու հստակ արտահայտված ցանկություններով ու ձգտումներով, և ընդամենը մեկ տարի առաջ այդ հարցում Արևմուտքը միջոցների մեջ ընտրություն այնքան էլ չէր կատարում, ապա այս տարին Մերձավոր Արևելքում սկսվեց այլ կերպ: Գոնե Սիրիայում կառավարական ուժերի դեմ կռվող իսլամիստական խմբավորումների, Մերձավոր Արևելքում ծայր առած իսլամիստական շարժումների ու խմբավորումների ակտիվացման նկատմամբ, դատելով համաշխարհային մամուլի արձագանքներից, ...
«Հրապարակային սակարկությունների օրենքի համաձայն պետք է նշված լիներ, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը պատմամշակութային արժեք է, սակայն այդ մասին ավելացվել է, երբ հայց ենք ներկայացրել: Մշակույթի նախարարությունն ոչինչ չի անում, ոչ մի քայլ չի ձեռնարկում այս հարցի վերաբերյալ», - այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց համալիրի աշխատակից Կորյուն Գրիգորյանը:
Վերջին մի քանի օրերին ռուսական ԶԼՄ-ներով մի քանի անգամ բավական ընդարձակ հրապարակումներ եղան Քեսաբի իրադարձությունների վերաբերյալ: Նշվում էր, որ Քեսաբում հայերին կոտորում են, քշում են, որ միջազգային հանրությունը լուռ է այս ողբերգության նկատմամբ և այլն:
Հայությանը համատեղ ջանքերի շնորհիվ հաջողվեց մարտի 21-ից հետո Քեսաբում ծավալվող իրադարձություններին համաշխարհային հնչեղություն տալ ու քննարկման առարկա դարձնել: Հատկապես վերջին օրերին ոգևորվում ենք այս կամ այն աշխարհահռչակ անձի կամ որևէ երկրի կողմից Քեսաբի ու քեսաբահայության խնդիրների արծարծումից: Բայց մի պահ պետք է մտածել` արժե՞ ուրախանալ ու ոգևորվել, գուցե պետք է սթափ մտածել ծավալվող իրադարձությունների շուրջ:
Շրջադարձային փուլ է սկսվում Մերձավոր Արևելքի աշխարհաքաղաքական զարգացումներում: Հատկապես վերջին շրջանում առաջին հայացքից իրար հետ կապ չունեցող, բայց խորքում ու իրականում իրար խիստ կապված երկու երևույթների համատեքստում: Ինչպես գիտենք, հունիսի 14-ին Սիրիայի կառավարական զորքերին հաջողվեց ազատագրել Քեսաբ քաղաքը:
Քաղաքակիրթ աշխարհում մի սկզբունք կա. հանրային ծառայությունների ոլորտում թանկացումներ կատարվում են այն դեպքում, երբ ծառայությունների մատուցման որակական նոր փուլ է արձանագրվում:
ՀՀ դատական օրենսգրքի 153 հոդվածի համաձայն` դատավորին կարգապահական պատասխանատվության է ենթարկում Արդարադատության խորհուրդը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: