Հայերեն   English   Русский  
Մերձավոր արևելք
Հանրապետության Նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է ԱԱԽ նիստ, որի օրակարգի շրջանակներում քննարկվել են ԱԱԽ 2017թ. գործունեության ծրագրից բխող հարցեր: Խորհրդի անդամների քննարկմանն են ներկայացվել, մասնավորապես, Հայաստանի Հանրապետությունում բնական պաշարների կառավարման հայեցակարգի նախագիծը և երկրում պարենային անվտանգության վիճակի ու դրա հետագա բարելավման հիմնախնդիրները:
«Իսլամական պետություն» ահաբեկչական կառույցին հարվածներ հասցրած իրանական միջին հեռավորության բալիստիկ հրթիռներն արձակվել են Իրանի երկու քրդաբնակ նահանգների՝ Քրդստանի և Քերմանշահանի տարածքներից:Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆբ-յան էջում գրում է.«Կարծում եմ, նշված տարածքներն ընտրվել են ոչ միայն զուտ ռազմական նպատակահարմարության առումով, այլ նաև քարոզչական բաղադրիչը հաշվի առնելով, քանի որ թեհրանյան վերջին ահաբեկչություններն իրականացնողները սերում էին Քրդստան նահանգի Ավրամանի շրջանից»:
Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերահսկողության տակ գտնվող Սիրիական Դեր Զոր քաղաքում՝ ի պատասխան անցյալ շաբաթ Իրանի խորհրդարանի և Հոմեյնի դամբարանի վրա իրականացված ահաբեկչական հարձակումների, որոնց հետևանքով 18 մարդ զոհվեց:
Թուրքիան կարող է շարունակել իր քաղաքականությունը և իր զինված ուժերը տեղակայել երկրի սահմաններից դուրս:
Թրամփը նախագահ ընտրվելու հենց սկզբից էլ նշեց, որ ԱՄՆ վերաբերմունքը Իրանի նկատմամբ էականորեն փոխվելու է:
Ընդամենը երկու օր է անցել, ինչ Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Արաբական Միացյալ Էմիրությունները և Բահրեյնը խզեցին դիվանագիտական հարաբերությունները Կատարի հետ՝ «ահաբեկչական կազմակերպություններին» ցույց տված ենթադրյալ աջակցության պատճառով, իսկ այսօր Թուրքիայի խորհրդարանը վավերացրեց Կատարի տարածքում թուրքական զինված ուժերի ստորաբաժանումներ տեղակայելու մասին ավելի վաղ կնքված համաձայնագիրը:
Ազատ սիրիական բանակի գլխավոր շտաբի պետ Ահմեդ Բերրին «ՌԻԱ Նովոստի» գործակալութանը հայտնել է, որ Սիրիայի զինված ընդդիմության պատվիրակությունը քարտեզների վրա նշել է դեսկալացիայի գոտիները և դրանք տրամադրել թուրքական կողմին, որը Թուրքիան քննարկում է Ռուսաստանի հետ:
Վտանգ կա, որ տարածաշրջանում իսլամական ծայրահեղականությունը գլուխ է բարձրացնում:
Մեծ Բրիտանիայում տեղի ունեցած ահաբեկչությունները Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի հետևանքն են:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: