Հայերեն   English   Русский  
Մերձավոր արևելք
Անկարան պատրաստ է ընդունել Վաշինգտոնի՝ սիրիական Ռաքքան «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից ազատելու համար համատեղ գործողությամբ հանդես գալու առաջարկը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Թուրքիայի զինված ուժերի հատուկ նշանակության ուժերն ու օդային ուժերի կոալիցիան Սիրիայի Ջերաբլուս և Քեքլիջե քաղաքների ուղղությամբ հատուկ գործողություն են սկսել:
Թուրքիայի խորհրդարանը վավերացման նպատակով ստացել է Իսրայելի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագիրը, հաղորդում է թուրքաիան «NTV» հեռուստաալիքը:
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն ասել է, որ Սիրիայի հետ Թուրքիայի հարաբերությունների լավացմանը կօգնի Սիրիայի նախագահ պաշտոնից Բաշար Ասադի հեռանալը: Հաղորդում է «BBC» գործակալությունը:
Պարսից ծոցի արաբական երկրները հայտարարել են, որ մուսուլմանական ամենակարևոր տոներից մեկը՝ Էիդ ալ-Ֆիտրը, որն ազդարարում է Ռամադանի ավարտը, այս տարի կնշվի հուլիսի 6-ից։
Դանիական Jyllands-Posten օրաթերթը անդրադարձել է Իրաքում անցյալ կիրակի ամենաքիչը 75 մարդու կյանք խլած ահաբեկչությանը՝ բարձրացնելով այն հարցը, թե ինչու՞ է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմումը ոնչացնում նաև մուսուլմաններին:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Պաղեստինի ազգային վարչության ղեկավար Մահմուդ Աբասին իրազեկել է Գազայի հատվածում մարդասիրական իրավիճակի բարելավման շուրջ Իսրայելի հետ ձեռք բերված համաձայնության վերաբերյալ: Այս մասին հաղորդում է «Reuters»-ը` հղում կատարելով Թուրքիայի նախագահի գրասենյակի իր աղբյուրներին:
Լուսանկարում Զահրան է: Նա 5 տարեկան է, ինչպես և սիրիական հակամարտությունը: Զահրան շատ չի խոսում, իսկ խոսելիս պատմում է միայն պատերազմի, խուճապի ու իրենց տեղահանության մասին և հարցնում է, թե արդյոք երբևէ կվերադառնա՞ իր տուն: Նա մեկն է շուրջ 2.4 միլիոն սիրիացի երեխաներից, ովքեր հակամարտության հետևանքով փախստական են դարձել:
Ռուսական կողմը հայտարարել է, որ Սիրիայից զորքերը դուրս բերելու որոշումը պետք է լավ ազդակ լինի հակամարտող բոլոր կողմերի համար:
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Սիրիայում զինադադարի հաստատումը վճռորոշ նշանակություն կունենա «Իսլամական Պետություն» խմբավորմանը պարտության մատնելու համար: Այս մասին հայտնում է Euronews-ը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: