Հայերեն   English   Русский  
Մերձավոր արևելք
Եգիպտոսի նախագահ Աբդ ալ-Ֆաթթահ Սիսին ֆրանսիական Jeune Afrique պարբերականի հետ զրույցում խոսել է Եգիպտոսում նախատեսվող զարգացման ծրագրերի, արևմուտքի հետ հարաբերությունների, ահաբեկչության աճող վտանգի, Սիրիայում և Լիբիայում ընթացող պատերազմի և տարածաշրջանային անկայունության մասին: Հաղորդում է arabic.rt.com-ը:
Սիրիայի Մարդու Իրավունքների գրասենյակից հայտնել են, որ երեքշաբթի օրը ռուսական օդուժի աջակցությամբ իրականացված լայնամասշտաբ գրոհի արդյունքում սիրիական բանակը կարողացել է մեծացնել իր վերահսկողությունը Հալեպի շրջանում` փակելով Թուրքիայից ապստամբներին մատակարարվող օգնության ճանապարհը: Այս մասին հայտնում է Reuters լրատվականը:
Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումից հետո Հայաստանը չպետք է սպասել հրաշքի:
Հունվարի 17-ին Իրանի նկատմամբ չեղյալ հայտարարվեցին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, Եվրամիության և միջազգային մի շարք այլ կազմակերպությունների պատժամիջոցները կապված Միջուկային ծրագրի հետ:
ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Բեռնի Սանդերսը հայտարարել է, որ Իսլամական պետության դեմ պայքարում կարևոր է Վաշինգտոնի համագործակցությունը Մոսկվայի և Թեհրանի հետ` նշելով, որ Սիրիայի նախագահ Ասադի հեռացումը “երկրորդական առաջնահերթություն” է: Հայտնում է arabic.rt.com-ը:
ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ Իսլամական պետություն խմբավորումը իրականացնում է Մերձավոր Արևելքի կրոնական փոքրամասնությունների ցեղասպանություն: Այս մասին հաղորդում է arabic.rt.com-ը:
Սիրիայի տարածքում Ռուսաստանի օդուժի իրականացրած ռմբակոծությունների արդյունքում առնվազն 200 խաղաղ բնակիչ է զոհվել: Այս մասին ամփոփիչ զեկույցով է հանդես եկել Amnesty International գործակալությունը:
Իրաքյան զինված ուժերը հայտարարել են, որ իրենց հաջողվել է ետ գրավել Բաղդադից 100 կմ դեպի արևմուտք գտնվող Ռամադի քաղաքի որոշ հատվածներ: Այս մասին հայտնում է Euronews լրատվական կայքը:
Եգիպտոսի հուշարձանների և պատմական հարստության նախարար Մամդուհ ալ-Դիմատին դեկտեմբերի 13-ին հայտարարել է, որ նախարարությունը ստացել է փարավոնյան ժամանակաշրջանին վերագրվող պատմական կարևոր մի որմնանկար` Արտաքին գործերի նախարարության և Բրիտանիայի բարեհաջող համագործակցության արդյունքում: Այս մասին հայտնում է alarabiya-ն:
Նոր աշխարհակարգի ձևավորումը, որն ընթանում է ներկայումս, կարող է շատ երկար տևել և հայտնի չէ, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: