Հայերեն   English   Русский  
Մերձավոր արևելք
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն դեկտեմբերի 6-ի իր ելույթում նշել է, որ Իսրայելը չի դառնա երկազգ պետություն: Իսրայելի կառավարության դեկտեմբերի 6-ի նիստի մեկնարկից առաջ վարչապետ Նեթանյահուն հայտարարությամբ է հանդես եկել. «Խաղաղության կայացման համար անհրաժեշտ է նաև երկրորդ կողմի ցանկությունը, ինչը, ցավոք, բացակայում է պաղեստինցիների մոտ»:
Լիբանանի հյուսիսում զինված իսլամիստ մահապարտը պայթեցրել է ինքն իրեն այն բանից հետո, երբ զինված ուժերը ներխուժել են նրա բնակարան:
Մինչ Եգիպտոսում խորհրդարանական ընտրությունների երկրորդ և վերջնական փուլը մոտենում է ավարտին, նախնական արդյունքները ցույց են տալիս, որ անկախ թեկնածուները գրանցել են անսպասելի արդյունք` խախտելով մեծամասնական կուսակցության՝ խորհրդարանում իշխելու Եգիպտոսում գործող վաղեմի ավանդույթը:
Իրաքյան կառավարությունը պահանջում է, որ Թուրքիան իր ուղարկած զորքը հետ քաշի երկրի հյուսիսում գտնվող Մոսուլ քաղաքի մոտակայքից:
Առնվազն 12 մարդ է զոհվելԿահիրեի Ագուզա թաղամասում գտնվող գիշերային ակումբում բենզինի ռումբի պայթյունի հետևանքով: Այս մասին հաղորդում է Ալ-Ջազիրան:
ԻՊ-ի աղբյուրները սիրիական Ախբար թերթին հայտնել են, որ Անկարային նավթ մատակարարում է Իսլամական պետությունը, և որ տրամադրվող նավթի դիմաց իրենք ստանում են գումար, զենք և ներգաղթյալներին ընդունելու սահմանային միջանցք:
Գերմանական արտաքին հետախուզական գործակալությունը(BND) դեկտեմբերի 2-ի զեկույցում հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի միջամտության քաղաքականությունը Եմենում միայն խորացնում է հակամարտությունը և կարող է ապակայունացնել ողջ արաբական աշխարհը:
Վերջին 25 տարիների ընթացքում ռուս-թուրքական հարաբերությունները դեռ երբեք այսքան չէին լարվել: Սակայն այն հանգամանքը, որ ՌԴ-ն այդպես էլ հետ չկանչեց իր դեսպանին, ցույց է տալիս, որ նրանք «առևտուր անելու» տեղ են թողել:
Ռուսական ինքնաթիռի կործանումը բավական լուրջ քայլ էր Թուրքիայի կողմից և որոշակի հետևանքներ կունենա:
Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը համոզված է, որ Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունները նորություն չէին համաշխարհային քաղաքականության համար. առաջին անգամ չէ, որ արևմտյան պետություններում խոշոր ահաբեկչություն է տեղի ունենում: Եվ առաջին անգամ չէ, որ դա կատարում է «Իսլամական պետությունը»:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: