Հայերեն   English   Русский  
արգելափակում
Հունվարի 16-ին, ժամը 03.30-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի մարզի Ծաղկաձոր քաղաքի գլխավոր մարզահամալիրի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2121» մակնիշի 33 TT 230 պետհամարանիշով ավտոմեքենան:
Հունվարի 10-ին, ժամը 17.26-ին ահազանգ է ստացվել, որ Մ-3 միջպետական ավտոճանապարհին՝ Քուչակ գյուղի մոտակայքում, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյանկույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Միցուբիշի» մակնիշի 19ՕՏ605 պ/հ ավտոմեքենան (վարորդ` Կ. Կ.):
Նոյեմբերի 25-ին, ժամը 04.34-ին ահազանգ է ստացվել, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհին՝ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի մոտակայքում, մերկասառույցի պատճառով բեռնատար ավտոմեքենաներն արգելափակվել են և չեն կարողանում շարունակել ընթացքը. ավտոմեքենաներն արգելափակումից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:«Չարենցավան ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցներն արգելափակումից դուրս են բերել 3 բեռնատար ավտոմեքենա:
Նոյեմբերի 3-ին, ժամը 01.03-ին ահազանգ է ստացվել, որ որ Մ-2 միջպետական ավտոճանապարհի Սիսիան-Գորիս հատվածի 14-րդ կմ-ում մերկասառույցի պատճառով ավտոմեքենան չի կարողանում շարունակել ճանապարհը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Միտսուբիշի» մակնիշի 37 DN 095 պ/հ ավտոմեքենան (վարորդ` Ա. Գ.):
Հոկտեմբերի 22-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հաղորդում էր ստացվել, որ Երևանի բնակչուհի, 38-ամյա Ռ.-ն հոկտեմբերի 20-ին, ժամը 22-ի սահմաններում, Սարի Թաղի տարածքում, «Մերսեդես» մակնիշի սև գույնի ավտոմեքենայի սրահում, սեռական ծառայություն է մատուցել մի քանի երիտասարդների և նրանցից ստացել 20.000 դրամանոց կեղծ թղթադրամ:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: