Սիրիայի պետական հեռուստաընկերությունը հաղորդում է, որ Թուրքիայի կողմից Սիրիայի տարածքում սկսված ռազմական գործողության ընթացքում թուրքական զինուժը շարքից հանել է քրդաբնակ Ռաս ալ-Այն քաղաքի մոտ գտնվող ջրաբաշխիչ կայանը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շարունակում է Twitter-ի միկրոբլոգի իր պաշտոնական էջում գրառումներ անել Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացվող «Խաղաղության ակունք» ռազմագործողության մասին:
Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգման խորհուրդը (CCAF) դատապարտել է Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի կողմից իրականացվող «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունը:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները հինգշաբթի դռնփակ նիստի ընթացքում տարաձայնությունների պատճառով չեն կարողացել համաձայնության գալ Սիրիայի հյուսիսում տիրող իրավիճակի վերաբերյալ համատեղ հայտարարության շուրջ:
Իրանը և Ռուսաստանը արձագանքել են նախօրեին Թուրքիայի զինված ուժերի կողմից Սիրիայի տարածքում քուրդ զինյալների դեմ իրականացվող «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունը:
Սիրիայի հյուսիս-արևելքում թուրքական զինուժի ռազմական օպերացիայի մեկնարկին հաջորդեցին բազմաթիվ դատապարտող հայտարություններ և ռազմագործողությունը դադարեցնելու կոչեր աշխարհի տարբեր կողմերից:
Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը հոկտեմբերի 9-ին Թուրքիայի սկսած «Խաղաղության ակունք» ռազմագործողության վերաբերյալ հայտարարել է, որ այն շարունակվում է ըստ նախատեսվածի: