Հայերեն   English   Русский  
Բեյրութ
Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին հայտարարել է, որ ողջ կառավարության հրաժարականն է ներկայացնում երկրի նախագահ Միշել Աունին զանգվածային ցույցերի դրդապատճառով: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը:
Երեկ հազարավոր ցուցարարներ էին դուրս եկել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի փողոցները, որպեսզի անհամաձայնություն հայտնեին Սաադ Հարիրիի կոալիցիոն կառավարության հարկային քաղաքականությանը:
Այսօր Լիբանանի արտաքին գործերի և միգրացիայի նախարար Ջեբրան Բասիլը հայտարարել է CNN հեռուստակայանին, որ Լիբանանի պատվիրակությունը չի մասնակցելու հունիսի 25-26-ը Մանամայում ԱՄՆ-ի կազմակերպած «Խաղաղություն հանուն բարգավաճման» միջազգային սեմինարին:
Հայկական ռեստորաններ աշխարհում շատ կան, բայց զուտ արևմտահայկական՝ առաջինը «Մայրիկն» է, որը հիմնադրվել է 2003 թվականին Բեյրութում, ապա տարածվել այլ երկրներում։ 2018 թվականի հոկտեմբերի 5-ից «Մայրիկն» արդեն հայրենիքում է։
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում սելֆի է հրապարակել Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի հետ՝ գրելով․
Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ժամանել է Լիբանանի նախագահական Բաաբդա պալատ՝ հանդիպելու նախագահ Միշել Աունի հետ:
Բեյրութի Թեքեյան կենտրոնում փետրվարի 5-ին տեղի կունենա հանդիսավոր միջոցառում՝ նվիրված «Զարթոնք» օրաթերթի 80-ամյակին:
«Ինձ ասում են՝ էս աղջիկը շաշ ա,- ծիծաղում է Բեյրութից Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր տեղափոխված և գյուղի դպրոցում անգլերեն դասավանդող 24-ամյա Արշալույս Ամսիհը կամ, ինչպես երեխաներն են ասում, միսս Արշալույսը:- Չէ, ես շաշ չեմ, ուղղակի դուք ձեր տեղի արժեքը չգիտեք»,-պատասխանում է Արշոն, որի համար Հայաստանը բացահայտվեց 2015 թվականի ապրիլի 21-ին, երբ առաջին անգամ ոտք դրեց հայրենիք:
Արվեստաբանության դոկտոր, Բեյրութի «Նոազ արք» (Նոյան տապան) ցուցասրահի հիմնադիր Մովսես Հերկելյանը տարվա մեջ առնվազն երկու անգամ Հայաստան է գալիս: Իսկ մենք ամեն անգամ հայ նկարիչների աշխատանքների միջազգային ցուցադրությունների ու հաջողությունների մասին նրա հետ զրուցելու առիթը բաց չենք թողնում:
«Արմենիա ավիաընկերության» անունից անձնակազմը ողջունում է ձեզ Բոինգ 737 օդանավում, որն իրականացնում է Երևան-Բեյրութ չվերթը: Օդանավի հրամանատարը պարոն Խաչատրյանն է, թռիչքի տևողությունը կկազմի 2 ժամ 10 րոպե»,- ապրիլի 10-ին բարձրախոսով հայտարարում է «Արմենիա» ավիաընկերության օդանավի ավագ բորտ-ուղեկցորդուհին: Այդպես «Արմենիա» ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռն առաջին անգամ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից ուղղություն է վերցնում դեպի Լիբանանի մայրաքաղաք Բեյրութ: Մոտ երկուսուկես ժամից, հրշեջ մեքենաների ...
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: