Հայերեն   English   Русский  
Բեյրութ
Պորտուգալիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն ուրբաթ օրը հանդիպում է ունեցել լիբանանցի 3-ամյա փոքրիկ Հայդարի հետ, որը անցյալ ամիս Բեյրութում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով կորցրել էր ծնողներին:
Աշխարհն առաջնորդվել և առաջնորդվում է երկակի օրենքներով: Վերջին օրերին մեկը մյուսի հետևից տեղի ունեցած ահաբեկչությունները և դրանց հաջորդած արձագանքը ևս մեկ անգամ փաստեցին դարեր ի վեր հայտնի իրողությունը:
ՀՀ արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Հ. Ղ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի օգոստոսի 5-ին կամ 6-ին, երբ ինքը գտնվել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում, իրեն են այցելել քրեակատարողական վարչության ծառայողները և ստիպել են հետ վերցնել քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձի դեմ իր կողմից ներկայացրած բողոքը:
Հավանական է, որ առաջիկա ամսվա ընթացքում համայն հայությանը ներկայացվի էլեկտրոնային մանկապատանեկան հանդեսը` «Փթիթը», որն իր խաղերով, տրամաբանական ու լեզվական վարժություններով, հեքիաթներով ու պատմություններով կօգնի, որ սփյուռքի հայկական գաղթօջախներում արևմտահայերենը մոռացության չմատնվի և աճող սերունդը ևս տիրապետի մայրենիին:
Մայիսի 29-ին ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի քարոզչական մարմնի նախաձեռնությամբ Բեյրութի «Հովհաննես Պողոսյան» սրահում տեղի ունեցավ Հանրապետության տոնին նվիրված միջոցառում:
Մայիսի 26-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Լիբանանի արտաքին գործերի և էմիգրանտների նախարար Ջեբրան Բասիլի հրավերով կայցելի Բեյրութ։Այցելության շրջանակներում Էդվարդ Նալբանդյանը հանդիպումներ կունենա Լիբանանի ղեկավարության հետ։Բեյրութում Հայաստանի արտաքին գործերի նախարարը կհանդիպի հայ համայնքային կառույցների ղեկավարների հետ։
Բեյրութի «Farra Design» կենտրոնում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես լիբանանահայ 24 գեղանկարիչների, լուսանկարիչների և քանդակագործների մասնակցությամբ:
Մարտի 26-ին Լիբանանի հայկական ժառանգության ակումբի նախաձեռնությամբ Բեյրութի ամերիկյան համալսարանի «Իսամ Ֆարես» սրահում կազմակերպվել էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի թեմայով դասախոսություն: Միջոցառման գլխավոր բանախոսն էր անգլիացի հանրաճանաչ լրագրող, բրիտանական «The Independent» օրաթերթի Մերձավոր Արևելքի թղթակից Ռոբերտ Ֆիսկը:
Մարտի 20-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում Հայոց ցեղասպանության Լիբանանի կենտրոնական մարմնի հովանավորությամբ և Հայ Բարեգործական Ընդհանուր Միության Հայ երիտասարդաց ընկերակցության «Անդրանիկ» մշակութային միության նախաձեռնութjամբ Հ.Բ.Ը.Մ. «Դեմիրճյան» կենտրոնում տեղի ունեցավ եգիպտացի ճանաչված պատմաբան,
Լիբանանում թուրք դեսպանը չորեքշաբթի Բեյրութում ժամանակավորապես փակված էր մնացել կինոթատրոնի ներսում։ Պատճառը հաստատության դրսում հայ ցուցարարների բողոքի ակցիաներն էին։ Այս մասին հայտնում է 1in.am-ը՝ վկայակոչելով The Daily Star-ը։
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: