Հայերեն   English   Русский  
հանցագործություն
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ սեպտեմբերի 3-ին, ժամը 18.40-ին, կամավոր բաժին է ներկայացել է 1987 թ. ծնված Ռոմանոս Ա.-ն, որը 2012թ. փետրվարի 19-ից ՌԴ ՆԳՎ կողմից հետախուզվում է ՌԴ քրեական օրենսգրքի 126 հոդվածի 2-րդ մասի (անձի առեւանգում) եւ 162 հոդվածի 3-րդ մասի (ավազակային հարձակում) մեղադրանքով:
ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում ուսումնասիրվել և ամփոփվել է 2017թ. և 2018թ. առաջին կիսամյակներում հանցագործությամբ պետությանը պատճառված վնասի և դրա վերականգնման վիճակը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացու՝ գողացված բանկային քարտերով առանձնապես խոշոր չափերով գումար կանխիկացնելու դեպքի հանգամանքները:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 22-ից 23-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 65 դեպք։
ԱԺ պատգամավոր, կալանավոր Մանվել Գրիգորյանը գտնվում է «Արմենիա» բժշկական կենտրոնում:
Վանաձորում 27-ամյա երիտասարդի՝ հրազենային ծանր մարմնական վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձերբակալվել է նույն քաղաքի` 1980թ. ծնված բնակիչը: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 16-ից 17-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 68 դեպք։
Քննչական կոմիտեի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում օգոստոսի 10-ին ստացվել է քաղաքացիներ Ա.Վարաժյանի և Ա.Վարդապետյանի հաղորդումների հիման վրա ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով և 185 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը։ Այս մասին հայտնում էՀՀ Քննչական կոմիտեն:
Թուրքիայում ամուսնալուծված կինը «իր դստեր շրթունքները համբուրելու» բողոքի հիման վրա «սեռական բռնություն» մեղադրանքով դատական գործ է հարուցել իր նախկին ամուսնու նկատմամբ:
ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում քաղաքացու կողմից հաղորդում և բացատրություն է ստացվել այն մասին, որ 2017թ. օգոստոսի կեսերին, Ն. Սարգսյանի անվտանգության պետ Ա. Պետրոսյանի թիկնազորի 2 աշխատակիցներ Երևան քաղաքի Թումանյան-Նալբանդյան փողոցի խաչմերուկի վրա գտնվող սրճարանի դիմացից բռնություն գործադրելու եղանակով առևանգել են իրեն, տեղափոխել Ն. Սարգսյանի բնակության շենքի նկուղ, որտեղ մի քանի ժամ իր կամքին հակառակ պահելով՝ ենթարկել են ծեծի:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: