Հայերեն   English   Русский  
հանցագործություն
ՀՀ դատախազությունը, կարևորելով Հայաստանում ժողովրդավարության կայացման և ամրապնդման գործընթացում լրագրողների մասնագիտական օրինական գործունեության քրեաիրավական պաշտպանության գործուն մեխանիզմների և ընթացակարգերի երաշխավորումը, ձեռնարկում է օրենքով սահմանված բոլոր միջոցները՝ լրագրողների գործունեությանը խոչընդոտելու՝ առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող դեպքերի արդյունավետ քննությունն ապահովելու ուղղությամբ:
Ապրիլի 6-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում ապօրինի զենք-զինամթերքի վերաբերյալ ահազանգ է ստացվել։
Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ գործողությունների արդյունքում բացահայտվել է գողացված բանկային քարտի միջոցով համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ կատարված հափշտակությունը։
Մարտի 12-ին, ժամը 20.30-ին, «Երվանդաշատ» ուղեկալից ոստիկանության Բաղրամյանի բաժին ահազանգ է ստացվել, որ կատարվել է սահմանային գոտու ռեժիմի խախտում:
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ՀՀ հողօգտագործողներին գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով պարարտանյութերի ձեռքբերման նպատակով պետական աջակցության‰ ծրագրի իրականացման գործընթացի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Լոռու մարզպետարանի կողմից նախկին Միխայելովկա համայնքի (ներկայումս մաս է կազմում Մեծավան խոշորացված համայնքի) ղեկավարին հանձնվել է պարարտանյութ, որի դիմաց վերջինս 8.274.000 ՀՀ դրամի վճարում չի կատարել:
Թուրքիայում Ադանա քաղաքի ոստիկանությունը երկրի հարավում ձերբակալել է 13 անձանց, ովքեր կասկածվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապեր ունենալու և մայրաքաղաք Անկարայում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան վրա հարձակում նախապատրաստելու մեջ:
Շիրակի և Լոռու մարզի դատախազություններում ուսումնասիրվել է 2017թ.նշված մարզերում անչափահասների կողմից կամ նրանց մասնակցությամբ հանցագործությունների ընդհանուր իրավիճակը:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, նրանց կաշառք տալու և բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու առերևույթ հանցագործությունների առթիվ, որոնք նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 312-րդ հոդվածի 2-րդ մասով և 309-րդ հոդվածի 2-րդ մասով:
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության և ՀՀ դատախազության տարածքային ստորաբաժանումների կողմից ուսումնասիրվում է արտադրական վտանգավոր օբյեկտ համարվող հեղուկ գազի, բնական (սեղմված) գազի, շարժական լցավորման կայանների շահագործման տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրության պահպանման գործընթացում պետական շահերի պաշտպանության վիճակը:
Այսօր Արմավիրում՝ քաղաքային աղբանոցում, նորածնի դի է հայտնաբերվել։
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: