Հայաստանի ծանրորդները 2015-ին Բաքու գնալու խնդիր չունեն, բայց կաշվե ձեռնոցի Հայաստանի ներկայացուցիչները դրանից զերծ չեն: Եկող տարի Ադրբեջանի մայրաքաղաքում անցկացվելու են Եվրոպայի առաջին մարզական խաղերը, և 20 մարզաձևերի ծրագրում նաև բռնցքամարտն է ընդգրկված:
Ստենդային հրաձգուհի, սպորտի վաստակավոր վարպետ Երջանիկ Ավետիսյանը մեդալների հարուստ հավաքածու ունի: Նա աշխարհի եռակի, Եվրոպայի հնգակի չեմպիոն է, աշխարհի ու Եվրոպայի բազմակի գավաթակիր:
Նոր հեռանկարներ են բացվում Հայաստանի և Իրանի թհեքվանդոյի ֆեդերացիաների համագործակցության համար: Օրերս Թեհրանում երկու երկրների այս մարզաձևի ներկայացուցիչները հանդիպել են և հստակեցրել առաջիկա անելիքները: Այդ մասին տեղեկացրեց Հայաստանի թհեքվանդոյի ֆեդերացիայի փոխնախագահ և գործադիր տնօրեն Վարդան Ղահրամանյանը:
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում ավարտվեց առաջին խաղաշրջանը` 7 տուր: Ինչքան էլ զարմանալի է, առաջատարն է Երևանի «Արարատը», որը վերջին տարիների առաջնություններում ակնհայտ հետնապահ էր:
Երկար ժամանակ է, ինչ աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը մարզասերների
ուշադրությունից հեռու է: Մինչդեռ միշտ էլ հետաքրքրում է, թե ինչո՞վ են
զբաղվում, ո՞ւր են գնում մեր չեմպիոնները: