Նոյեմբերի 28-ին հերթական անգամ նշանակված էր գյումրեցի Ջուլիետա Ղուկասյանի սպանության գործով դատական նիստը ու նորից այն չի կայացել, ինչպես նախորդ երկու անգամները: Ռուս զինվորի կողմից ծեծի ենթարկված կինը մահացել է, զինծառայողին մեղադրանք է առաջադրվել, բայց նա պահվում է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայում, որտեղ և ծառայում է: