Մաշկի պիգմենտը` մելանինը, երբեմն կարող է շատ դավադիր լինել: Երբ որոշ մարդիկ հանգիստ ապրում են` չկասկածելով անգամ դրա գոյության մասին, մյուսների մոտ մաշկին բծեր են հայտնվում: Տարիքային փոփոխությունները, հորմոնալ խանգարումները, արևի տակ անցկացրած տևական ժաանակը, ստամոքս-աղիքային տրակտի խնդիրները, ժառանգական նախատրամադրվածությունը պատճառներ են, որոնք կարող են մաշկի առավել պիգմենտացման հանգեցնել: Որոշ միջոցներ շատ արդյունավետ են, մյուսները, հակառակը, բոլորովին անօգուտ: