Հայերեն   English   Русский  
առողջական
Փետրվարի 4-ն աշխարհում նշվում է որպես Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օր, որի նպատակն է հասարակության ուշադրությունը ևս մեկ անգամ սևեռել չարորակ ուռուցքների կանխարգելման և բուժման խնդիրներին:
Հորմոններն օրգանական բնույթի կենսաբանական ակտիվ նյութեր են, որոնք մշակվում են ներզատիչ գեղձերում ու անմիջապես էլ անցնում են արյան մեջ` ազդելով կենսաքիմիական և ֆիզիոլոգիական ռեակցիաների վրա: Կխոսենք միայն երջանկության հորմոնների մասին:
Ամանորին ընդառաջ մանկական «շամպայններով» լի շշերը գրավում են ծնողներին ու երեխաներին: Բայց նախ պետք է մտածել, թե ինչո՞վ են լցված այդ գեղեցիկ ու գունավոր «շամպայնները»:
Մարդիկ, որոնք օրական երեք բաժակ սուրճ են խմում, վաղաժամ մահվան և սրտի հիվանդության ավելի ցածր ռիսկի են ենթարկվում, քան նրանք, ովքեր խուսափում են սուրճից: Այս մասին գրում է reuters-ը՝ մեջբերելով նոր հետազոտության արդյունքները:
Հայ-Ռուսական համալսարանի ասպիրանտ Հովակիմ Գրաբսկին Բեռլինում կայացած «Falling Walls» ամենամյա գլոբալ ֆորումին հանդես է եկել հակաբիոտիկների նկատմամբ կայունության խնդրին վերաբերող զեկույցով:
Երեւանյան խանութներից մեկում վաճառվող չինական պլաստմասե խաղալիքների մեջ հայտնաբերվել են ֆտալատի չափազանց բարձր կոնցենտրացիաներ: Այս մասին «Հետք»-ին հայտնել է «Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» հասարակական կազմակերպության գիտաշխատող Քնարիկ Գրիգորյանը:
Չրերի օգուտը թերագնահատել չի կարելի: Ինչպես և մրգերում, դրանցում ևս մեծ քանակությամբ վիտամիններ, հանքանյութեր ու բջջանք է պարունակվում,միայն ավելի խտացված քանակով: Փաստորեն, ի՞նչ է չիրը, ջրազրկված միրգ: Շուկայում աչք շոյող գույներով ու երանգներով չրեր են վաճառվում, բայց իրո՞ք դրանք ճիշտ են պատրաստված: Իրականում ամենաօգտակարը ոչ մի բանով չմշակված, բնական եղանակով մաքուր օդին չորացված մրգերն են: Ընդ որում, այն չրերը, որոնք արևի տակ են չորացվում, ճիշտ է, ավելի արագ են չորանում, սակայն ավելի կոշտանում ...
Ցավն ի հայտ գալու դեպքում, հատկապես, երբ այն առաջանում է արթրիտի հետևանքով, շատերը մոռանում են բուժման բնական եղանակների մասին, իսկ դեղահաբերը հաճախ բացասաբար են ազդում այլ օրգանների վրա: Այդ պատճառով պետք է ուշադիր հետևել հակացուցումներին:
Մարդու մարմնում ներքին հսկայական ջերմություն է ստեղծվում: Սովորաբար մարմինը հովանում է քրտնարտադրության շնորհիվ: Բարձր ջերմաստիճանի դեպքում, ֆիզիկական ինտենսիվ վարժությունների ժամանակ, բարձր խոնավության պայմաններում օրգանիզմի «հովացման» բնական համակարգը թուլանում է ու ներքին ջերմությունը բարձրանում է, երբեմն հասնում վտանգավոր մակարդակի: Դրա հետևանքով հնարավոր է` օրգանիզմի գերտաքացում առաջանա, որն էլ իր հերթին կարող է հանգեցնել ջերմային ցնցումների, ջերմահյուծման կամ էլ ջերմային հարվածի:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: