Հնդկաձավար, ոլոռ, բրինձ, մանավանդ կարտոֆիլ սիրում ենք բոլորս: Իսկ ի՞նչ գիտենք ոսպի մասին: Այն, որ բակլազգիների ընտանիքին է պատկանում: Իսկտափակ ու մանր, ափսեանման կամ ուռուցիկ սերմն իրականում օժտված է մեր օրգանիզմի համար բազում օգտակար հատկություններով: Որպես ուտելի մթերք՝ ոսպը հինժամանակներից է հայտնի ու հարգի է եղել Հին Հունաստանում, Բաբելոնում, Հին Եգիպտոսում, աղքատների սեղանին փոխարինել է հացին ու մսին, իսկբուժակներն այն գործածել են տարբեր հիվանդությունների դեպքում: