Հայերեն   English   Русский  
առողջական
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել, որին ներկա են գտնվել առողջապահության ոլորտի պատասխանատուները, «Շտապբուժօգնություն» ՓԲԸ տնօրենը, ինչպես նաև վարչության աշխատակիցները: Խորհրդակցության ընթացքում ներկայացվելէկատարածաշխատանքների 2015թ.-իհաշվետվությունը, ինչի հետ կապված քաղաքապետը ներկայացրել է իր դիտարկումներն ու մոտեցումները:
Ցավոք, փորլուծը ծանոթ է բոլորին: Պատճառները բազմազան են: Ինչ ասես կարող է փորլուծի պատճառ դառնալ. ասենք՝ անհամատեղելի մթերքների գործածումը կամ թեկուզ մեկ մթերքի նկատմամբ օրգանիզմի անընկալունակությունը:
1998 թ. ազդարարվեց «Արմենիկումի» մուտքը հայկական շուկա` խոստանալով հեղափոխություն մտցնել միջազգային դեղագործական աշխարհում: Անցել է արդեն 18 տարի, սակայն ոչ միայն միջազգային հանրությունը, այլև հայ հասարակությունը հստակ չգիտի, թե ի վերջո, ի՞նչ դեղամիջոց է «Արմենիկումը», բուժո՞ւմ է արդյոք ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ը, ի՞նչ այլ ազդեցություններ ունի և ինչո՞ւ մարեց նրա փառքը` ի չիք դարձնելով ժամանակին պաշտոնյաների տված խոստումները:
Նախորդ շաբաթ արևմտյան ԶԼՄ-ների կողմից տարածված հաղորդագրության համաձայն` արքայազն Հարիին նկատել են երկու նախկին ընկերուհիների` Նատալի Փինքհեմի և Աստրիդ Հարդբորդի ընկերակցությամբ: Սակայն նախկին սիրեցյալների միջև միայն ընկերական հարաբերություններ են պահպանվել: Գրում է Spletnik.ru.-ն:
Ըստ World life expectancy կայքի տրամադրած քարտեզներում արտացոլված տվյալների՝ աշխարհում քաղցկեղից մահացության ամենաշատ դեպքերը տեղի են ունենում հենց Հայաստանում: Հաշվի է առնված 100 հազար մարդու շրջանում հիվանդության կրկնման դեպքերը:
Գրիպը վարակիչ հիվանդություն է, որը տարածվում է օդակաթիլային ճանապարհով: Ինչպես հիշեցնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը, գրիպի ախտանշաններն են՝ ջերմությունը, մկանացավերը, հազը, մարմնի ջարդվածության զգացումը, գլխացավը:
ՀՀ առողջապահության նախարարությունն իր պաշտոնական կայքում անդրադարձել է սուր շնչառական վարակների ակտիվացման թեմային.
Ուսումնասիրությունները վկայում են, որ վաղ չափահասության տարիքում վարած պասիվ կենսակերպը կարող է դառնալ միջին տարիքում մտավոր ունակությունների նվազման պատճառ: Նստակյաց ապրելակերպ վարող մարդիկ, ովքեր վաղ երիտասարդության շրջանում ողջ օրն անց են կացնում հեռուստացույցի դիմաց և բավարար ֆիզիկական վարժություններ չեն անում, ենթարկվում են իրենց մտավոր ունակությունները հասուն տարիքում կորցնելու վտանգի:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ՄԻԱՎ-ի և հեպատիտների վերաբերյալ հետազոտման եվրոպական նախաձեռնության շրջանակներում անցկացրել է «Հետազոտվիր, բուժվիր և կանխարգելիր» խորագրով ծրագիրը։ Ծրագրի ղեկավար Նարինե Մեժլումյանը տեղեկացնում է, որ Եվրոպայում արդեն մի քանի տարի հայտարարվում է ՄԻԱՎ-ի հետազոտման շաբաթ, որի նպատակն է՝ մարդկանց հասցնել այն ուղերձը, որ պետք է հետազոտվել ՄԻԱՎ-ի վերաբերյալ, իմանալ կարգավիճակը, հնարավորինս կանխարգելել այն կամ, եթե վարակակիր ես, բուժում ստանալ և կյանքը երկարացնել։ Այս ...
Անցյալ շաբաթ ելույթ ունեցա Իսրայելում Հայոց ցեղասպանությանը նվիրված առաջին գիտաժողովում, դասախոսություն կարդացի Երուսաղեմի Հայոց պատրիարքարանում և մասնակցեցի Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինի հետ հանդիպմանը:Նախագահ Ռիվլինը Հայոց ցեղասպանության ճանաչման ջատագով էր Կնեսետի (խորհրդարան) նախագահ եղած ժամանակ: Որպես Նախագահ, նա այժմ ավելի զուսպ է՝ չցանկանալով հակադրվել Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր կառավարության դատապարտելի լռությանը: Սակայն, անցյալ շաբաթ գիտաժողովի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ, ...
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: