Աշխարհը հայտնվել է գլոբալ խնդրի` մարդկության գիրանալու հակման առջև: Նուրբ գոտկատեղի «թշնամիները» հայտնի են: Բացի նյութափոխանակության հիվանդագին խանգարումներից, սակավաշարժ կյանքից, ուտելիքի մեջ հանգստության որոնելուց ու գայթակղություններին դիմադրելու կամքի բացակայությունից, կան նաև այլ` «երկրորդային մեղավորներ կամ մանր դավադիրներ», որոնցից մեկն էլ տան փոշին է: