Իշխանության քննադատների նկատմամբ սպառնալիքները, ֆիզիկական բռնություններն ու ձերբակալությունները դարձել են Ադրբեջանի իշխանության այցեքարտը, մի երկրի, որը պատրաստվում է անցկացնել առաջին Եվրոպական խաղերը: Այդ մասին ասված է խաղերի բացման արարողությունից 100 օր առաջ հրապարակված “Amnesty International” միջազգային իրավապաշտպան կազմակերպության նոր զեկույցում:“Ոչ ոք չպետք է խաբնվի Ադրբեջանի վերաբերյալ միջազգային ցուցահանդեսների փայլին և գլամուրին, որի նպատակն է ամբողջովին մաքուր միջազգային հեղինակություն ...