Հայերեն   English   Русский  
օլիմպիական խաղեր
asekose.am-ը գրում է.«Հիմա գործընկերներս ինձ կսպանեն, բայց կմեռնեմ՝ չպատմեմ։ Ռիոյում մեր հավաքականի տղաների մարզահագուստին Յուքոմի լոգո կար ու նրանց պարբերաբար հիշեցնում էին, որ մեկ-մեկ այնպես կանգնեն տեսախցիկների առջև, որ լոգոն երևա։ Մի օր չգիտեմորերորդ հիշեցումից հետո Արթուր Ալեքսանյանը չի դիմանում ու ասում է. "Էս Յուքոմի լոգոն էնքան կրեցինք, ինչխոր անտենեք էղնինք"։ #գյումրիիհումորնուրիշէ»,-գրել է Դիանա Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում։
Ազատ ոճի հնդիկ ըմբիշ Յոգեշվար Դուտը պատրաստ է բավարարվել 2012 թ. Լոնդոնի Օլիմպիական խաղերում նվաճար իր բրոնզե մեդալով և չստանալ արծաթե մեդալ՝ ավտովթարում մահացած ռուս ըմբիշ Բեսիկ Կուդուխովի փոխարեն:
Ադրբեջանցի ըմբիշները կզրկվեն 2008թ. Պեկինի և 2012թ. Լոնդոնի օլիմպիական խաղերում նվաճած մեդալներից` խթանիչների օգտագործման թեստերի դրական արդյունքների հիման վրա: Այս մասին հայտնում է ադրբեջանական Haqqqin.az-ը:Մեդալներից զրկված ըմբիշների անունները դեռևս հայտնի չեն:Ադրբեջանի երիտասարդության և սպորտի նախարարության մամուլի քարտուղար Սամայա Մամեդովան հայտնել է ադրբեջանական կայքին, որ նախարարությունը դրա վերաբերյալ դեռևս որևէ պաշտոնական ծանուցում չի ստացել:
Բրազիլական Vogue ամսագիրը արժանացել է բուռն քննադատությունների` Ռիոյի Պարալիմպիադային նվիրված իր շապիկի պատճառով:
Օգոստոսի 21-ին Ռիո դե Ժանեյրոյում ավարտվեցին 31-րդ ամառային օլիմպիական խաղերը: Դրանք այլևս պատմություն են: Այդ պատմության մեջ ոսկե տառերով կգրվի Արթուր Ալեքսանյանի անունը, որը 20 տարի ընդմիջումից հետո Հայաստանին պարգևեց ոսկե մեդալ՝ դառնալով օլիմպիական չեմպիոն: Արթուրի շնորհիվ աշխարհի համայն հայությունն ապրեց հպարտության, բերկրանքի և երջանկության աննկարագրելի պահեր:
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքը հրապարակել է 2008-ի օլիմպիական խաղերի մասնակցիների դոպինգ նմուշների հերթական վերստուգումների արդյունքներով դրական դոպինգ թեստ հանձնած հերթական ծանրորդների անունները, որոնց թվում են Ղազախստանի 4, Բելառուսի ու Չինաստանի երեքական, Ուկրաինայի, Ռուսաստանի երկուական ու Ադրբեջանի մեկ ներկայացուցիչ: «Բռնվածների» թվում է նաև մինչև 85 կգ քաշային կարգում 2008-ի օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, Բելառուսը ներկայացնող Անդրեյ Ռիբակովը: Այս մասին գրում է Armfootball-ը:Ծանրամարտի ...
Ռուսաստանի կառավարությունը որոշել է դադարեցնել Համաշխարհային հակադոպինգային կազմակերպության ֆինանսավորումը:
Ռիոյի Օլիմպիական խաղերում երեկ բոլորս ականատես եղանք, թե ինչպես մրցավարական կողմնակալության պատճառով ըմբշամարտի մինչև 66 կգ քաշային կարգի եզրափակչում հաղթանակը շնորհվեց սերբ Դավոր Շտեֆանեկին, իսկ Հայաստանի ներկայացուցիչ Միհրան Հարությունյանը ստացավ միայն արծաթե մեդալ:Վիվառո ընկերությունը, ողջ հայ ազգի նման Միհրան Հարությունյանին համարելով այդ գոտեմարտի իրական հաղթող և Օլիմպիական չեմպիոն, հաղթած է համարում նաև բոլոր այն խաղադրույքները, որոնք կատարվել էին հայ ըմբիշի՝ չեմպիոն դառնալու վրա: Ուստի, Միհրանի ...
Բահամացի վազորդ Շոնա Միլերն 400 մ վազքում օլիմպիական ոսկի է նվաճել՝ վերջին պահին թռնելով դեպի ֆինիշային եզրագիծը:Վերջին վայրկյաններին Միլերը, նկատելով, որ ամերիկացի Էլիսոն Ֆելիքսը կարող է իրենից առաջ անցնել, դիմել է ճակատագրական քայլի, ինչի արդյունքում էլ խլել է օլիմպիական ոսկին ամերիկուհուց:
Գերմանիայի թիավարման հավաքականի մարզիչ Շտեֆան Հենցեն մահացել է օլիմպիական «մայրաքաղաք» Ռիո դե Ժանեյրոյի հիվանդանոցներից մեկում, ուր նրան տեղափոխել էին տեղի ունեցած ավտովթարից հետո: Այս մասին նշված է Գերմանական օլիմպիական միության թվիթերի պաշտոնական էջում:Նշվում է, որ օգոստոսի 15-ին տաքսին, որում գտնվել է Հենցեն, վթարի է ենթարկվել։ Մարզիչը գլխի լուրջ վնասվածք է ստացել ու տեղափոխվել հիվանդանոց, որտեղ նա վիրահատվել է, սակայն օրեր անց մահացել է։Այսօր Օլիմպիական գյուղում կանցկացվի մարզչի հիշատակին նվիրված ...
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: