Հայերեն   English   Русский  
օլիմպիական խաղեր
Ամերիկացի լողորդ Մայքլ Ֆելփսը, որը Ռիո-2016-ում նվաճելով Օլիմպիական խաղերի 22-րդ ոսկե մեդալը, այժմ հանդիսանում է անհատական մարզաձևում Օլիմպիադայի բոլոր ժամանակների ամենատիտղոսակիր մարզիկը:
Հայ ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը երեկ վնասվածք է ստացել Օլիմպիական խաղերի մինչեւ 77 կգ քաշայինների հրում վարժության ժամանակ, երբ ծանրաձողի քաշը 195 կգ էր: Ծանրորդին տեղափոխել են հիվանդանոց:Նշենք, որ 20-ամյա մարզիկը համարվում էր Օլիմպիական ոսկե մեդալի գլխավոր հավակնորդներից:
ԱՄՆ Օլիմպիական թիմը, որը բաղկացած է 554 մարզիկներից, շարունակում է օլիմպիական մեդալներ նվաճելու պայքարը:
Ռիոյում ընթացող ամառային Օլիմպիական խաղերում այսօր պայքար մեջ կմտնեմ 56 կգ քաշային Արամ Ավագյանն ու 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը:
Ռիոյի Օլիմպիական խաղերի ընթացքում հերթական անգամ գրանցվել է տարօրինակ երևույթ: Կանանց սինխրոն ջրացատկի ժամանակ Մարիա Լենկ կենտրոնի լողավազաններից մեկի ջուրը սկսել է կանաչել:
Օլիմպիական խաղերում Ռուսաստանը ներկայացնող հայազգի սուսերամարտիկ Յանա Եգորյանը, որը Ռիոյում երեկ նվաճեց իր կյանքում առաջին Օլիմպիական ոսկին, “Р-Спорт”-ին տված հարցազրույցում կիսվել է իր տպավորություններով:«Երջանիկ եմ, շատ էի աշխատում ու փորձում: Կարծես թե մարզումները զուր չեն անցել: Սա աննկարագրելի է»:Պատասխանելով այն հարցին, թե արդյոք նա արդեն իրեն համարում է կայացած մարզիկ, Յանան պատասխանել է. «Ես երեկ, վաղը և միշտ կլինեմ Եգորյան: Չնայած եթե ամուսնանամ… չէ, հիմա նույնիսկ ազգանունս չեմ փոխի, կմնամ ...
Ռիո 2016-ի ընթացքում տեղի է ունեցել մի ուշագրավ դեպք, որն իրոք ապացուցում է, որ Օլիմպիական խաղերը կոչված են վերացնել ազգերի միջև առկա տարաձայնությունները և սպորտի միջոցով խթանել մարդկային զարգացման ընթացքը:
Ֆրանսիացի բարոն Պիեռ դե Կուբերտենի ջանքերով 1200­ամյա ընդմիջումից հետո 19-րդ դարում «վերածնվեցին» Օլիմպիական խաղերը, որոնք սկիզբ էին առել դեռ Հին Հունաստանում մ.թ.ա 776­ին: Հին ժամանակների Օլիմպիական խաղերին բազմաթիվ մրզիկներ էին մասնակցում, որոնց թվում կային նաև անվանի հայեր:
Օլիմպիական խաղերին հետևողները հավանաբար նկատած կլինեն, որ մի քանի մարզիկներ, մասնավորապես, ամերիկացիները, իրենց մարմինների վրա ունեն փոքր կարմիր շրջանակի տեսք ունեցող բծեր:
Ռիոյում ընթացող ամառային օլիմպիական խաղերի ժամանակ ֆրանսիացի մարմնամարզիկը կոտրել էր ոտքը, ինչից հետո բժիշկները պատգարակով նրան տարել են հիվանդանոց: Շտապոգնության մեքենայի մոտ մարմնամարզիկին պատահել է երկրորդ անհաջողությունը: Բուժաշխատողները նրան վայր են գցել պատգարակից:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: