Բանգլադեշի քաղաքացիներից մեկը, որը տառապում էր մաշկի հազվագյուտ հիվանդությամբ, 16 վիրահատություն տանելուց հետո վերջապես բուժվել է:Տղամարդու ձեռքերը, որն ավելի հայտնի էր «Ծառ մարդը» անունով, պայմանավորված հազվագյուտ գենետիկ epidermodysplasia verruciformis հիվանդությամբ, նմանվել էին ծառի ճյուղերի:Դաքայի կենտրոնական հոսպիտալի բժիշկները հույս ունեն, որ ձեռքերը նորից չեն պատվի ծառի բուն հիշեցնող ծածկով: