Հայերեն   English   Русский  
������������������������������������
Տղամարդը, որն իր կյանքի ավելի քան ավելի քան երեք տասնամյակն անցկացրել է ճաղերի հետևում մի հանցագործության համար, որը նա չի կատարել: Որպես փոխհատուցում նա ստացել է ընդամենը 75 $:
Սուրբ Ծնննդյան տոներին մնացել են հաշված օրեր: Եվ ոմանք շատ լուրջ պատրաստվում են այդ տոնին: Օրինակ Մեծ Բրիտանիայի պառլամենտի պատգամավոր Փիթեր Բոունը որոշել է այդ առիթով կրել վառ գունավոր բրդյա գլխարկ Համայնքների պալատի նիստի ժամանակ:
Ադոլֆ Հիտլերի շքերթների մեքենան Mercedes-Benz 770k-ն է: Այն կշռում է 5 տոննա, և ունի 6 մետր երկարություն:1944 թ., երբ այն առաքվել է Բեռլինում նացիստական կառավարությանը, արժեցել է 2 մլն գերմանական դրամ, որն այսօր համարժեք է ավելի քան 8 միլիոն եվրոյին:Այն ամբողջությամբ զրահապատ է, իսկ հատակին կար հակաականային համակարգ:
Ոստիկանությունը փնտրում է մի խումբ տղամարդկանց, որոնք դաժան բռնություն են կիրառել 26-ամյա կնոջ հանդեպ Բեռլինի մետրոյի կայաններից մեկում:Լեդի Գագայի և Շարլիզ Թերոնի նախկին թիկնապահ Մայքլ Կուհերն անգամ 2000 եվրո պարգևավճար է առաջարկում բոլոր նրանց, որոնք կարող են որևէ տեղեկություն հաղորդել հանցագործների մասին:
Հնդկաստանի Թամիլանդ նահանգի նահանգապետ Ջայարամ Ջալիլալիտայի մահվան վշտից մահացած բնակիչների թիվը հասել է 470-ի:Դեռևս պարզ չէ, թե ինչ պայմաններում են մահացել սգացող քաղաքացիները, սակայն ամենայն հավանականությամբ դրանք եղել են սեփական մարմինը վնասելու, կամ սովամահության ճանապարհով:Տեղական իշխանությունները խոստացել են փոխհատուցել բոլոր այն ընտանիքներին, որոնք տուժել են Ջալիլալիտայի մահվան առիթով սգի հետևանքով:
Վայրի բնության լուսանկարիչ Ալան Մաքֆադենին ի վերջո հաջողվել է լուսանկարել մեկ կատարյալ կադր, որին նա սպասում էր 6 տարի: Նա ցանկանում էր թռչնի մի լուսանկար, որը սուզվում է ջրի մեջ առանց ջրի ժայթքումներ առաջացնելու: Դա անելու համար Ալանը 6 տարի շարունակ շաբաթական մի քանի անգամ գնում էր նույն լճի մոտ, որպեսզի լուսանկարեր թռչնին: 720,000 անհաջող լուսանկար անելուց հետո նրան ի վերջո հաջողվեց ստանալ կատարյալ կադր: Ահա այն:
Pantone Color Institute-ի փորձագետները, որոնք իրենց համարում են գույնի համաշխարհային հեղինակություն, նշել են գալիք տարվա գլխավոր գույնը՝ վառ կանաչ` դեղնավուն երանգով, որն ասոցացվում է գարնան գալու հետ:
Ձմռան ցրտաշունչ օրերին մենք ոչ միայն կարող ենք մրսել, այլև լուրջ վնաս հասցնել մեր մաշկին: AdMe.ru-ն ներկայացնում է մի շարք խորհուրդներ, թե ինչ կարելի է անել ցրտահարության ժամանակ և ինչ խորհուրդ չի տրվում անել:
Փաստաբան Սիմոն Ծատուրյանը Մոսկվայի Տիմիրյազևի դատարանում տեղի ունեցած նիստի ժամանակ հանկարծամահ է եղել: Այս մասին դատարանի մամուլի քարտուղարը հայտնել է ՌԻԱ Նովոստիին:
Օրերս Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել տարօրինակ պատահար: Աղջիկը զբոսնելիս է եղել Ֆոնտանկա գետի ափին, երբ իրեն է մոտեցել ոչ ադեկվատ պահվածքով տղամարդ` փորձելով ծանոթանալ: Սակայն աղջկանից մերժում ստանալով՝ տղամարդը նրան հրել է գետն է: Ականատեսներին հաջողվել է դուրս բերել աղջկան գետի միջից, այնուհետև հանձնել դեպքի վայր ժամանած բժիշկներին:Ոստիկանությունը փնտրում է տղամարդուն, որը դեպքից անմիջպես հետո դիմել էր փախուստի:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: