Հայերեն   English   Русский  
������������������������������������������������������������������������������������������
Նոյեմբերի 12-ին ավարտվեց Հայաստանի 2017 թվականի վոլեյբոլի տղամարդկանց և կանանց բարձրագույն խմբի առաջնության երկրորդ՝ եզրափակիչ փուլը։ Տղամարդկանց պայքարում ՖԻՄԱ-ն, շարունակելով հաղթարշավը, 12-րդ անգամ չեմպիոնի կոչումը նվաճեց Կարեն Ասմարյանի գլխավորությամբ: Կանանց պայքարում 2-րդ տարին անընդմեջ լավագույնը ճանաչվեց ԽՄՕՄ-ն։
Նոյեմբերի 17-ին Հայաստանի առաջատար աթլետներ Լիլիթ Հարությունյանն ու Էլլադա Ալավերդյանը Դուբայում մասնակցեցին կանանց վազքի միջազգային 7-րդ մրցաշարին:
Նոյեմբերի 9-13-ը Սոչիում կայացավ սամբոյի աշխարհի 2017 թվականի 41-րդ առաջնությունը: Ստուգատեսին մասնակցեց շուրջ 600 մարզիկ 93 երկրներից: Մարզիկները մեդալներ խաղարկեցին տղամարդկանց և կանանց մարզական սամբոյի, ինչպես նաև տղամարդկանց մարտական սամբոյի մրցումների 9-ական քաշային կարգերում:
Նոյեմբերի 3-5-ը Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում կայացավ հեծանվահրապարակի աշխարհի գավաթի խաղարկությունը: Հայաստանն այս ստուգատեսում ներկայացրեց երիտասարդների Եվրոպայի չեմպիոն Էդգար Ստեփանյանը: Երիտասարդ մարզիկը, փայլուն հանդես գալով սկրետչ մրցաձևում և դառնալով արծաթե մեդալակիր, անկախ Հայաստանի հեծանվասպորտի պատմության մեջ առաջին մեդալը նվաճեց մեծահասակների պայքարում:
Հոկտեմբերի 29-ին Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում Հայաստանի պրոֆեսիոնալ Կ-1 ֆեդերացիայի նախաձեռնությամբ անցկացվեց Կ-1 մարզաձևի Հայաստանի բաց առաջնություն, որին մասնակցեց շուրջ 100 մարզիկ Երևանից և Հայաստանի մարզերից: Առաջնության ընթացքում տեղի ունեցավ նաև պրոֆեսիոնալ մենամարտ վարկանիշային գոտու համար:
Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում նոյեմբերի 2-5-ը կայացավ հեծանվահրապարակի աշխարհի գավաթի խաղարկությունը: Հայաստանն այս ստուգատեսում ներկայացրեց առաջատար հեծանվորդ Էդգար Ստեփանյանը` անձնական մարզիչ Արմեն Գյոզալյանի գլխավորությամբ։
Հոկտեմբերի 21-ին երկարատև դադարից հետո Հայաստանում մեկնարկեց բասկետբոլի տղամարդկանց մեծահասակների կանոնավոր առաջնությունը: Վերջին շրջանում ազգային հավաքականների բավական հաջող ելույթները հիմք դարձան, որ վերսկսվեն բարձրագույն խմբի խաղերը: Նորաստեղծ առաջնությունում չեմպիոնի կոչման համար կպայքարի 7 ակումբ:
Սանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 29-ին վերջնագիծը հատեց Միխայիլ Չիգորինի անվան 47-րդ հուշամրցաշարը: Մրցաշարն ընդհատումներով անցկացվում է 1909 թվականից: Տղամարդկանց այս ստուգատեսին մասնակցեց 20 երկրների 360 շախմատիստ, որոնց թվում՝ 37 գրոսմայստեր և 42 միջազգային վարպետ:
Հոկտեմբերի 21-ին Երևանյան լճում կայացավ Երևանի թիավարության մարզադպրոցի բաց առաջնություն՝ բայդարկաներով և կանոէներով մրցաձևերում: Մրցումներն անցկացվեցին 4 տարիքային խմբերում: Առաջնությանը մասնակցեց շուրջ 80 մարզիկ Երևանից և ՀՀ մարզերից:
Հոկտեմբերի 15-21-ը Ալբանիայի Դուրրես քաղաքում կայացավ մինչև 20 և մինչև 23 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, ստուգատեսին 35 երկրների 345 մարզիկ մասնակցեց:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: